|
Սեքսն ու սրտամկանի ինֆարկտը…
23.05.2014
Սրտամկանի ինֆարկտից կամ անոթային շունթավորումներից հետո, քննարկման առարկա է դառնում սեռական հարաբերության ապահով և անվտանգ լինելու հարցը: Շատ հիվանդներ կրկնակի ինֆարկտի վտանգի պատճառով վախենում են սեռական հարաբերություն ունենալուց:
168.am-ի հաղորդմամբ` ոմանք խուսափում են հավանական ցավերից, հատկապես անոթային շունթավորումից հետո: Շատ դեպքերում և՛ բժիշկները, և՛ հիվանդները չեն անդրադառնում այս խնդրին տարբեր պատճառներով:
Իսկ արդյո՞ք մեծ է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը` սեռական հարաբերության ժամանակ: Սրտամկանի ինֆարկտների 1%-ն առաջանում է սեռական հարաբերության ժամանակ: Այս ռիսկը մեծանում է հատկապես այն հիվանդների համար, որոնք չունեն պսակաձև զարկերակային հիվանդություն (coronary arterial disease):
Նստակյաց կյանքը մեծացնում է ինֆարկտի հավանականությունը: Ընդհակառակը, կանոնավոր սեռական կյանքն ընդհանուր առմամբ նվազեցնում է այս ռիսկը: Սեռական հարաբերության ժամանակ մահվան ցուցանիշը կազմում է 0.5-1.7%:
Ըստ Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի տվյալների` «մահացածների 82-93%-ը կազմում են տղամարդիկ, որոնցից 75%-ի մոտ` մահը տեղի է ունեցել արտաամուսնական սեռական հարաբերության ժամանակ, ավելի երիտասարդ զուգընկերոջ, ալկոհոլի և սննդի չարաշահման պայմաններում»:
Սրտի անոթային շունթավորումից կամ ստենտավորումից հետո ե՞րբ կարելի է սկսել սեռական հարաբերություն ունենալ: Ստենտավորումից մոտավորապես 1 շաբաթ անց թույլատրվում է ունենալ սեռական հարաբերություն: Սրտի բաց վիրահատություններից հետո (coronary artery bypass surgery), սովորաբար պահանջվում է 6-8 շաբաթ:
Ամբողջությամբ` այստեղ:
Դիտվել է 6436 անգամ
|