Առաջին հանդիպման ընթացքում որոշիչ են առաջին 12 րոպեները
19.04.2014
Առաջին հանդիպման ընթացքում զուգընկերոջ վրա տպավորություն գործելու համար ընդամենը 12 րոպե կա, վկայում են նոր գիտական աշխատության արդյունքները:
Ըստ news.am-ի`հետազոտության արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ որոշելու համար, հավանում է մարդը նոր ծանոթին, թե ոչ, պահանջվում է ընդամենը մի քանի րոպե: Իր հերթին պոտենցիալ զուգընկերոջը գնահատում են ըստ նրա ժպիտի(64 տոկոս), աչքերի(58 տոկոս) եւ ձայնի տոնայնության(25 տոկոս):
Նոր հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնց գիտնականները հարցրել են իրենց առաջին համբույրների մասին: Մարմնի բույրը, ինչպես հաստատվել է, ամենավանող առանձահատկությունն է, որը 59 տոկոսին է հետ մղում, այնուհետեւ բերանի տհաճ հոտն է, որը 53 տոկոսի համար անընդունելի է:
Միեւնույն ժամանակ տասից չորսը(մոտ 38 տոկոս) կորցնում է հետաքրքրությունը, եթե առաջին հանդիպման ընթացքում ինչ-որ տարաձայնություններ են ի հայտ գալիս:
Ամբողջությամբ` այստեղ: Դիտվել է 5191 անգամ
Читать на русском
|