Սպագետին` սխտորով և ավոկադոյով
11.04.2014
Շատ արագ եւ շատ համեղ… Սովորական սպագետին այս բաղադրատոմսով անմոռանալի կդարձնի Ձեր ընտանեկան ընթրիքը:
Անհրաժեշտ են.
ավոկադո` 1 հատ
կիտրոն` ½ հատ
սխտոր` 2 պճեղ
կանաչ ռեհան` ½ փունջ
ձիթապտղի ձեթ` 2 ճա շիգդալ
աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի
սպագետի 250 գրամ:
Պատրաստման եղանակը.
Սպագետին եփեք սովորական եղանակով: Մինչ այն կեփվի, պատրաստե քսոուս:
Բլենդերի մեջ լցրեք մանր կտրատած սխտորը, ավելացրեք կես կիտրոնի հյութ, ավոկադո, ռեհանի տերևներ, ձիթապտղի ձեթ, այնուհետև հարեք մինչև դառնա միատարր զանգված: Ավելացրեք նաև աղ:
Սոուսն ու արդեն եփված սպագետին խառնեք, զարդարեք կիտրոնով, վրան ցանեք պղպեղը և մատուցեք:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6389 անգամ
Читать на русском
|