Տղամարդը չի կարող կնոջ համար ընկեր լինել
05.04.2014
Վիսկոնսին համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե կա արդյոք անկեղծ ու առանց պարտավորությունների ընկերություն հակառակ սեռի ներկայացուցիչների միջև:
Պարզվել է, որ տղամարդիկ չեն կարող հենց այնպես ընկերություն անել կանանց հետ: Հոգեբանները հետազոտություն են անցկացրել 88 զույգերի մասնակցությամբ, որոնք ընկերություն են արել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Տղամարդկանց և կանանց առաջարկվել է գնահատել իրենց ընկերների գրավչությունը: Պարզվել է, որ բոլոր տղամարդիկ և՛ ամուսնացածները, և՛ ամուրիները դեմ չեն ավելի մոտիկից շփվելու իրենց ընկերուհիների հետ: Այլ կերպ ասած` տղամարդիկ ընկերություն են անում միայն այն կանանց հետ, որոնք իրենց հետաքրքրում են սեքսուալության տեսանկյունից:
Ի դեպ, նրանք բոլորը վստահ են, որ իրենց ընկերուհիները ևս նույն զգացմունքներն ունեն:
Իսկ ահա կանանց կողմից նման բան չի նկատվել. նրանք իսկապես կարող են ընկերություն անել, սակայն միայն այն դեպքում, եթե ամուսնացած են: Չամուսնացած կանայք իրենց տղամարդ-ընկերներին նայում են որպես հնարավոր զուգընկերոջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9790 անգամ
Читать на русском
|