Լեդի Գագան միշտ գտնում է զարմացնելու պարզ ու բարդ ուղիներ: Այն բանից հետո, երբ նա տեղեկացրեց, որ այլևս չի ցանկանում շփվել լրատվամիջոցների հետ, իր մասին պատմելու միակ ճանապարհը մնաց Twitter-ի էջը: Հիմա փոփ աստղը գրեթե ամեն օր թարմացնում է այն' նոր մեկնաբանություններ տալով իր անձնական կյանքի մասին և նկարներ տեղադրելով: Երգչուհին վերջին լուսանկարներից մեկում ցույց տվեց, թե որքան է փոխվել իր ճաշակը: Լուսանկարում նա մեծ օղեր է կրում: Կարելի է կարծել, թե դրանք նրա հերթական թանկարժեք ձեռքբերումն են, բայց նկարը Գագան մակագրել է. «Սրանք չինական էժանագին օղեր են: Զեղչով գնել եմ տոնավաճառում: Ձեզ դո՞ւր են գալիս»:
02-06-2023 03:20 Քրոնիկ հոգնածության քողի տակ կարող է թաքնվել դեպրեսիան, ենթադեպրեսիվ վիճակը (դեպրեսիայի սկզբնական փուլը), հոգեսոմատիկ սինդրոմը, սոմատոֆորմ խանգարումը։ Երբեմն այն կարող է լինել հիպոթիրեոզ, այսինքն՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում կամ, օրինակ, շաքարային դիաբետ:
01-06-2023 03:30 Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբանները։ Նրանց կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։
01-06-2023 03:19 Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար: Ըստ ամերիկացի գիտնականների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այն տարեկան ախտորոշվում է 432 հազար մարդու մոտ։ Իսկ ուռուցքի հայտնվելուց 5 տարի հետո փրկվում է պացիենտների մոտ 9%-ը։։
31-05-2023 10:19 Որոշ մարդկանց, ելնելով իրենց գենետիկ առանձնահատկություններից, կենսականորեն անհրաժեշտ են ձկան յուղում պարունակվող օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները: Իսկ արտադրանքի վիտամինային բաղադրությունը օգտակար է դարձնում նրանց համար, ովքեր պետք է նորմալացնեն արյան մակարդումը, ամրապնդեն իմունիտետը, բարելավեն մաշկի վիճակը, շարունակել է նա։