Կազանի բժիշկները եզակի դեպք են արձանգրել, 78-ամյա կինը սկսել է կրծքով կերակրել երեխային:
Պատմությունը սկսվել է այն պահից հետո, երբ երեխայի մայրը հայտնվել է հիվանդանոցում: Բժիշկները զննել են կնոջը, նշանակել են դեղահաբեր և պահանջել դադարեցնել կրծքով կերակրելը: Առանց մոր կրքծի մնացած երեխային ցավալի էր նայելը. հայրը ջանք չէր խնայել դստերը հանգստացնելու համար, բայց' անօգուտ: Փոքրիկը համառորեն հրաժարվել էր կաթը շշից ուտելուց և անդադար լաց եղել:
Մոր բացակայության ընթացքում փոքրիկով հիմնականում զբաղվել է նախատատը: Երեխան անդադար բերանով փնտրել է կուրծք, և, անզորությունից դրդված, 78-ամյա կինը որոշել է առաջարկել իրենը: Ընտանիքին զարմացրել է, որ դա ազդել է մանկիկի վրա: Երեխան հանգստացել է ու հանդարտ քուն մտել սիրելի մեծ տատիկի գրկում:
Տեսնելով, որ երեխան իրեն հարմարավետ և հանգիստ է զգում, բժիշկները փորձել են կիռարել կերակրման, այսպես կոչված, SNS-համակարգը: Խողովակի մի ծայրը դրել են կաթնային խառնուրդով տարրայի մեջ, իսկ մյուս ծայրը հատուկ ձևով ամրացրել տատիկի կրծքին: Փոքրիկը սկսել է տատիկի կրծքի միջոցով ստանալ սնուցող հեղուկը և նորից քաշ հավաքել:
Մի քանի օր նախատատիկը կերակրել է փոքրիկին այդ եղանակով, իսկ հետո կատարվել է ամենաանսպասելին: Վերջինիս մոտ սկսել է արտադրվել սեփական կաթ: Թոշակառուն դարձել է ավելի զգայուն, փոխվել է օրգանիզմի ընդհանուր վիճակը: Այժմ երիտասարդացած տատիկը, ով իր ժամանակին կերակրել էր իր սեփական երեք երեխաներին և երկու օտար երեխաների, ոչ միայն խնամում է ծոռնուհուն,այլ նաև երեխայի համար դարձել է երկրորդ մայր: Ահա, թե ինչի է հանգեցնում իրական սերը:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: