Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեքենայի ղեկին երգելը կարող է վթարի պատճառ դառնալ

06.03.2014

Կանադացի գիտնականները պարզել են, որ մեքենայի ղեկին երգելը մեծացնում է ուղեղի ծանրաբեռնվածությունը: Երգելը թուլացնում է մարդու ռեակցիաները, հատկապես, եթե նա այդ ժամանակ մեքենա է վարում:

Կանադայում անցկացված հետազոտության մասնակիցներին առաջարկվել է 6.6 կմ մեքենա վարել, որն ունի հատուկ արձագանքող համակարգ, արագության 4 առանձին ռեժիմ, ինչպես նաև անկանխատեսելի իրավիճակների ժամանակ զգուշացնող համակարգ, օրինակ' պատահաբար անցորդի հայտնվելը:

Նախքան փորձարկումը մասնակիցները պետք է սովորեին 2 երգ՝ Smash Mouth-ի կատարմամբ I'm A Believer-ը և Ջոն Լենոնի Imagine երգը: Մասնակիցները մեքենան պետք է վարեին լռության մեջ, միացված երաժշտության ներքո և 3-րդ՝ անձամբ երգելով:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ երգող վարորդներն առավել շատ են ծանրաբեռնում իրենց ուղեղը, ինչը իջեցնում է անսպասելի վտանգավոր իրավիճակում արագ կերպով արձագանքելու նրանց ունակությունը: Ընդ որում, գիտնականները պարզել են, որ երգելը կարող է ստիպել վարորդին ինտուիտիվ կերպով ավելի դանդաղ վարել և քիչ մանևրել, գնալ ուղիղ գծով, ինչն էլ իր հերթին ցածր ուշադրության հետևանք է:

Գիտնականների կարծիքով' երգեցողության հետ կապված արագության իջեցումը և մեկ ուղղությամբ գնալը գալիս է նրանից, որ վարորդի ուղեղը սկսում է աշխատել յուրահատուկ ռեժիմով: Ընդ որում' վարորդը կենտրոնանում է միայն մեքենայի առջանամասում կատարվող երևույթների վրա՝ ուշադրություն չդարձնելով կողքերին, ետնամասին և, ընդհանրապես, այլ գործոնների վրա:

Նախորդ հետազոտությունները պարզել են նաև, որ վարորդի կողմից երգվող երգն էլ մեծ նշանակություն ունի: Ուրախ երգ երգելը իջեցնում է վարորդի զգոնությունը, իսկ տխուր երգ երգելիս՝ հակառակն է:

Պատրաստեց Լիլիթ Պետրոսյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7643 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես մոռանալ մարդուն. օգտակար խորհուրդներ հոգեբանից

30.01.2025
Սերտ հարաբերությունները թողնում են բազմաթիվ զգացմունքային կապեր և հիշողություններ, որոնք չեն կարող ամբողջությամբ ջնջվել հիշողությունից:

Ինչու ենք մենք վառ և հուզիչ երազներ տեսնում. հոգեբանների բացատրությունը

15.01.2025
Եթե մարդը հաճախ է վառ և հուզիչ երազներ տեսնում, դա կարող է վկայել բարձր հոգեհուզական սթրեսի և, նույնիսկ, որոշ հիվանդությունների մասին:

7 իմաստուն ճշմարտություն, որոնց մենք հանգում ենք հասուն տարիքում

27.12.2024
Ոմանք 40-ամյակը համարում են վերջի սկիզբ: Նրանք վախենում են ապագայից, կառչում չսիրած աշխատանքից և սկսում ակտիվորեն քննադատել «երիտասարդությանը»։

Կենդանակերպի բոլոր 12 նշանների բնավորության լավագույն և վատագույն գծերը

11.12.2024
Մարդկանց հետաքրքիր է պարզել, թե արդյոք կենդանակերպի նշանների և նրանց իրական ներկայացուցիչների բնութագրերը համընկնո՞ւմ են: Ստուգել կենդանակերպի նշանների համատեղելիությունը սիրելիի հետ հարաբերություններում։ Եվ վերջապես պարզել, թե ինչ է իրենց սպասվում ապագայում:

10 վատ սովորություն, որոնցից պետք է ազատվել ավելի երջանիկ դառնալու համար

03.12.2024
Ջնայած դժվարին հանգամանքներին, դուք կարող եք փոխել ձեր կյանքը՝ սկսելով վերանայել այն սովորությունները, որոնք ձեզ ցած են տանում:

Ինչ է սուբլիմացիան հոգեբանության մեջ և ինչպես է այն դրսևորվում կյանքում

15.11.2024
Չնայած երկար ու մանրակրկիտ ուսումնասիրությանը, մարդկային մտքերը, վարքը, հույզերն ու հոգեկանը դեռևս մնում են գաղտնիքների և առեղծվածների աղբյուր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-02-2025 12:18
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն հաղթել է Critics Choice Awards-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Հավելենք, որ Շոն Բեյքերի ֆիլմն առաջադրված է նաեւ «Օսկարի» 4 անվանակարգում։ Այն կպայքարի «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար» մրցանակների համար։
08-02-2025 02:22
Մարդիկ ամեն օր շնչում կամ կլանում են պլաստիկի մնացորդների մանր մասնիկները, որոնք հայտնի են որպես միկրոպլաստիկ եւ նանոպլաստիկ։ Գիտնականները վաղուց են կասկածում, որ դրանք կարող են հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը, որը գործում է որպեզ զտիչ կենտրոնական նյարդային համակարգի եւ օրգանիզմի մնացած մասերի միջեւ՝ ուղեղը պաշտպանելով թունավոր նյութերից եւ նրան մատակարարելով սննդարար նյութեր։ Հետազոտություններից վերջինը վկայում է այն մասին, որ դա իսկապես տեղի է ունենում։
07-02-2025 11:54
Ակադեմիկոսը քննադատել է «Գեղեցկուհին եւ հրեշը»՝ նշելով, որ այն «ամենավտանգավոր ֆիլմերից մեկն է», քանի որ «ստոկհոլմյան համախտանիշի» օրինակ է, գրում է Daily Mail-ը։ Արեւելյան Անգլիայի համալսարանի հումանիտար գիտությունների դասախոս դոկտոր Վիկտորիա Քենը պնդում է, որ 1991 թվականի անիմացիան խնդրահարույց է, քանի որ Հրեշը միշտ բռնության եզրին է եղել եւ սպառնալից պահվածք է ցուցաբերել:
07-02-2025 04:54
Բիանկա Սենսորին կրկին կմասնակցի սադրիչ նախագծի՝ չնայած 2025 թվականի «Գրեմմի»-ին նրա «մերկ» տեսքի պատճառով առաջացած քննարկումների փոթորկին: Բայց կարծես 30-ամյա մոդելն ու ճարտարապետը չի պատրաստվում կանգ առնել: Նա կլինի Քանյեի և նրա ստեղծագործական շրջապատի ստեղծած գեղարվեստական ֆիլմի գլխավոր աստղը։ Ըստ ինսայդերների՝ նախագիծը կկենտրոնանա կանացի մարմնի վրա, իսկ գլխավոր դերը կկատարի Բիանկան։
07-02-2025 04:31
Նորաձեւության շաբաթվա շրջանակներում Նյու Յորքում կայացել է YSL Beauty ապրանքանիշի շոուն։ Միջոցառմանը ներկա են եղել Նիկոլ Ռիչին, Քեյթ Մոսի դուստրը՝ Լիլան, բլոգեր Մերի Լիստը, մոդել Գաբրիելը, «Կուռք» սերիալի աստղ Հարի Նեֆը, երգչուհի Քեշան և այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.02.2025
Դիտվել է 1167 անգամ
04.02.2025
Դիտվել է 620 անգամ
05.02.2025
Դիտվել է 572 անգամ
06.02.2025
Դիտվել է 432 անգամ
07.02.2025
Դիտվել է 358 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster