Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Չեմ սիրում ապրել երազանքներով. Մավր Մկրտչյանը

04.03.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը:

-Ե՞րբ ես կատարել երաժշտական առաջին քայլերդ, ո՞վ բացահայտեց քո ունակությունները:

-Հայրս… Լինելով երաժիշտ, նա առաջինը տեսավ ինձ մոտ այդ ձգտումներն ու ընդունակությունները: 6-7 տարեկան հասակից հայրս սկսեց զբաղվել ինձանով՝ սովորեցնելով երգել: Ես երգերն իրենից էի լսում և սովորում: Ընթացքում տեսնելով առաջընթաց՝ ծնողներիս նախաձեռնությամբ Ջավախքից եկա Երևան' սովորելու: Ծնունդով Ջավախքից եմ, ծնվել և մեծացել եմ Ջավախքի գյուղերից մեկում: Քանի որ այնտեղ չկային պայմաններ պրոֆեսիոնալ կերպով երգով զբաղվելու համար, այդ պատճառով հայրս ինձ ուղարկեց սովորելու Երևան, երբ ընդամենը 10 տարեկան էի:

-Փաստորեն կարելի է ասել՝ երաժշտական շնորքը նաև հայրիկիցդ է անցել:

-Միանշանա՛կ:

-Նշեցիր, որ 6-7 տարեկանից երգել ես, կա՞ մի երգ, որն ամենաշատն էիր սիրում և երգում այն ժամանակ:

-Երևի այն ժամանակ ավելի շատ էի երգում աշուղական երգեր, քան հիմա…Կային մի քանի երգեր, որոնք ամեն օր պարտադիր պետք է երգեի, բայց կոնկրետ մեկը չեմ կարող հիշել:

600x580

-Իսկ ինչպե՞ս հասկացար, որ քոնը միայն ժողովրդական երգն է:

-Ես չեմ համարում՝ իմը միայն ժողովրդականն է, չնայած ժողովրդականն Իմն է: Այժմ փորձում եմ և հետագայում էլ փորձելու եմ տարբեր ժանրերում, բայց դա անցում չի լինելու ժողովրդականից այլ ժանրեր. գլխավորն ինձ համար միշտ մնալու է ժողովրդականը: Յուրաքանչյուր մարդ, երբ ծնվում է, ունի իր առաքելությունն ու իր ասելիքը, իմ ասելիքը՝ երգն է, իսկ երգը միայն ժողովրդականը չէ:

-Երևի թե յուրաքանչյուր բնագավառ ունի իր բարդությունները, երգարվեստը ևս, իսկ ի՞նչ բարդությունների հանդիպեցիր, որոնց մասին չէիր էլ պատկերացնում:

-Ամենամեծ բարդությունը երգարվեստում կոմերցիայի և արվեստի բախումն է. երկուսն էլ անհրաժեշտ են, բայց շատերի դեպքում կոմերցիան դառնում առավել առաջնային, քան արվեստը: Պետք է կարողանաս պահել հավասարակշռությունը, որպեսզի գնալով կոմերցիայի հետևից՝ չկորցնես արվեստը:

-Ինչո՞ւ է կարևոր կոմերցիան, ֆինանսական կայությո՞ւն է ապահովում:

-Ֆինանսական կայունությունից բացի, այն անհրաժեշտ է հասարակության ավելի լայն զանգվածների ներգրավվելու համար:

600x580

-Իսկ դու կարողանո՞ւմ ես պահել հավասարակշռություն:

-Ունեմ և՛ գաղափարական, և՛ կոմերցիոն ուղղվածություն, այս պահին ինձ համար կարևոր է գաղափարականը:

-Երգարվեստի հետ կապված քո ամենախենթ երազանքը…

-Ճիշտն ասած երբեք չեմ սիրել ապրել երազանքներով, իմ առջև նպատակներ եմ դրել և հասել նպատակիս: Այնուամենայնիվ, ինձ համար երազանքի նման ինչ-որ բան է մեր իրական մշակույթը ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ նաև համաշխարհային: Ես հենց այնպես չեմ ասում. փորձում եմ ճանապարհներ գտնել և անընդհատ մտածում եմ այդ մասին:

-Տասը տարեկանից ապրել ես ծնողներիցդ հեռու, համոզված եմ՝ շատ դժվարությունների ես հանդիպել, ի՞նչն է քեզ առաջ մղել, ուժ տվել:

-Ճիշտ նշեցիք, բարդություններ շատ-շատ են եղել, բայց կար հստակ նպատակ, ցանկություն, վստահություն՝ նաև ծնողներիս կողմից, որ ես կկարողանամ հաղթահարել, հենց դա էլ ինձ ուժ է տվել:

600x580

-Մի առիթով ասել ես՝ այդ տարիները քեզ սովորեցրել են լինել ինքնուրույն, պայքարել… Կա՞ն սկզբունքներ, որոնց հավատարիմ մնացիր ՝ անկախ ամեն ինչից:

-Իհարկե՛, կան…Ապրել հնարավորիս անկախ՝ առանց կառչելու շրջապատի կարծիքից, սեփական քրտինով: Ես մարդկանց չեմ հասկացել միայն մի դեպքում, երբ ապրում են աննպատակ, ինքս միշտ փորձել եմ ուզածիս հասնել մաքուր ճանապարհով. եթե մեկը դա չտեսնի, մյուսը հաստատ կտեսնի:

-Ո՞ւմ հետ ես ապրել Երևանում, երբ տեղափոխվեցիր Ջավախքից:

-Մենք չորս եղբայր ենք, բայց Երևանում ապրել ու ապրում եմ երկու եղբայրներիս հետ:

-Երեք տղամարդ՝ առանց կնոջ, կենցաղային գործերով ձեզանից ո՞վ էր զբաղվում:

-Կախված էր մեր զբաղվածությունից, ով ազատ ժամանակ էր ունենում, նա էլ զբաղվում էր կենցաղային գործերով:

600x580

-Մի անգամ ասել ես՝ քննադատություններն ավելի օգտակար են. այդ քննադատությունները նպաստում են՝ աշխատես դրանք ուղղելու ուղղությամբ, ո՞վ է քո ամենամեծ քննադատը, ո՞ւմ խոսքն ես կարևորում:

-Իմ ընտանիքը, ես առաջին հերթին լսում և կարևորում եմ ընտաիքիս խոսքն ու կարծիքը:

-Մա՛վր, ի՞նչ է քեզ տալիս երկրպագուի սերը:

-Երկրպագու բառն ինձ համար խորթ է, ես կասեի՝ իմ հանդիսատեսը: Իսկ իմ հանդիսատեսի սերն ինձ տալիս է երկու բան՝ ոգևորվածություն և պատասխանատվություն:

-Մի առիթով ասել ես՝ ընկերոջդ պետք է ընդունես և սիրես այնպիսին, ինչպիսին կա, առհասարակ երբ սիրում ես, չե՞ս ձգտում մարդուն փոխել:

-Ես մարդուն դժվար եմ ընդունում, իսկ ընդունելուց հետո չեմ ձգտում փոխել: Շատ ընկերներ ունեմ, բայց ընկերներ, որոնց հետ ես կապված եմ հոգեպես քիչ են, նրանց ես ընդունում եմ այնպես, ինչպես կան:

-Եթե քո ամենամոտ ընկերոջն այժմ հնանավորություն ունենայինք հարցնել, քեզանից ի՞նչ բողոքներ կունենար:

-Ընկերներս միշտ ասում են՝ ես շատ «անջիգյար» եմ (ծիծաղում է):

600x580

-Իսկ ի՞նչը չես ների քեզ հարազատ մարդուն:

-Դժվար հարց է, եթե մարդուն ընդունել ես քո հոգում, ուրեմն նրան հասցրել ես ճանաչել ամեն առումներով, ուստի դժվար ես հիասթափվում: Գուցե կյանքի իրավիճակներում մարդն ստիպված ինչ-որ բաներ է անում, պետք է փորձել պատճառները հասկանալ:

-Այսինքն՝ եթե մարդուն սիրում ես, դժվար կկորցնե՞ս:

-Եթե չուզենամ կորցնել, չեմ կորցնի:

-Ի՞նչ նորություններ են սպասվում քո հանդիսատեսին:

-Ունեմ համերգային հրավերներ տարբեր երկրներից, շուտով վաճառքում կլինի առաջին մենահամերգիս DVD տարբերակը, ինչպես նաև կներկայացնեմ տեսահոլովակ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8945 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
GAYANE | 19-03-2014 04:14
MAVR JAN DU HRASHALI ERGICH ES,UNES ANZUGAKAN DZAYN.MENQ HPART ENQ VOR UNENQ QEZ NMAN ERGICH.SHAT KCANKANANQ QEZ HATCHAKH TESNEL ETERUM,ORINAK ERG ERGOTSUM.QEZ HAJOKHUTYUN.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 685 անգամ
01.05.2024
Դիտվել է 610 անգամ
27.04.2024
Դիտվել է 253 անգամ
30.04.2024
Դիտվել է 229 անգամ
03.05.2024
Դիտվել է 98 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster