Մենք բոլորս սիրում ենք, երբ համեղ և օգտակար ուտեստը նաև հեշտ և արագ է պատրաստվում: Այս ուտեստը ձեր ժամանակից կխլի 30 րոպե, սակայն արդյունքն, անկասկած, կարդարացնի սպասումները:
Անհրաժեշտ մթերքներն են.
ծաղկակաղամբ՝ միջին չափի,
խոզի միս՝ 600գ,
սխտոր' 2-3գլուխ,
թթվասեր' 100գ,
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
սերուցքային կարագ' 1ճ. Գդալ,
չոր պանիր՝ 50գ:
Պատրաստման եղանակը.
Ծաղկակաղամբը կտրատեք, խաշեք 8-10 րոպե: Այնուհետև դրեք տարրայի մեջ, ավելացրեք թթվասեր, ճզմած սխտոր, աղ և պղպեղ: Խառնեք այս ամենը:
Ջեռոցի տարրայի մեջ սերուցքային կարագ քսեք: Խոզի միսը կտրատեք մեծ խորանարդներով և տապակեք չոր թավայի մեջ' մինչև թեթև կարմրելը: Դրեք ջեռոցի տարայի մեջ, սև պղպեղ ցանեք: Ծածկեք նրբաթիթեղով, դրեք 200 աստիճանի ջերմությամբ ջեռոցում 15 րոպեով:
Ջեռոցից դուրս բերեք տարրան, հանեք նրբաթիթեղը, մսի վրա դրեք թթվասերով ծաղկակաղամբը: Վրան քերեք պանիրը: Դրեք ջեռոցում ևս 15 րոպեով: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: