Սավոկայում բացվել է սիրահարներին նվիրված հուշարձան
22.03.2012
Սիրահարարներին նվիրված հուշարձան է բացվել սիցիլիական հնագույն Սավոկա քաղաքում, որը հայտնի է որպես արվեստի քաղաք: Հուշարձանը քանդակագործ Նինո Ուկկինոյի աշխատանքն է, որի անունը ComalAmore է, թարգմանաբար՝ «Ինչպես սերը»:
Այն 4 մետր բարձրությամբ և 8 մետր լայնությամբ հուշարձան է՝ չժանգոտվող պողպատից, որի վերևի հատվածում համբուրվող երիտասարդներ են: Հուշարձանի մեծ մասը զբաղեցնում են միահյուսված, իրար շարունակող պողպատե ձողերը, որոնց վրա երիտասարդները, սիրահարները կարող են կախել «սիրո կողպեք». այն խորհրդանշում է զգացմունքների ամրությունն ու սիրահարների անբաժանելիությունը: Դիտվել է 1823 անգամ
|