Երիտասարդացնող արևելյան թուրմ
09.12.2013
Եթե դուք օգտագործեք այս թուրմը կանոնավոր կերպով, ապա ակնհայտորեն ավելի երիտասարդ տեսք կունենաք. մաշկը կհարթվի, աչքերը կփայլեն, կլավանա նյութափոխանակությունն ու դեմքի գույնը:
Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ են.
- կիտրոնի հյութ 100 մլ, -մեղր 200 գր., -զեյթունի ձեթ 50 մլ.:
Պատրաստման եղանակը շատ պարզ է, պարզապես պետք է լավ խառնել բոլոր բաղադրիչները և ամեն առավոտ խմել մեկ թեյի գդալ: Պատրաստել կարելի է ամեն առավոտ: Այդ պարագայում հարաբերակցությունն այսպիսին է (1:2:0,5). 1 թեյի գդալ թարմ քամած կիտրոնի հյութ, 2 թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ զեյթունի ձեթ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13217 անգամ
Читать на русском
|