Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն դադարել է թաքցնել իր արդեն բավականին մեծ ու կլորիկ փորը և ցուցադրել է այն բազմաթիվ երկրպագուներին:
Այժմ Քրիստինան իր ամուսնու՝ Միխայիլ Զեմցովի հետ հանգստանում է արևոտ Մայամիում: Այնտեղ երգչուհին ոչ միայն հանգստանում է, այլև չի մոռանում իր երկրպագուների մասին: Երգչուհին իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար, որտեղ հենց ինքն է՝ թեթև սարաֆանով և կլորիկ փորով :) Երրորդ անգամ մայրացող Օրբակայտեն լուսանկարը մակագրել է. «Վայելում եմ ազատությունս մինչ փոքրիկիս ծնունդը»:
Երգչուհին որոշել է ծննդաբերել հենց Մայամիում: «Իմ երեխան լույս աշխարհ կգա Ամերիկայում ոչ այն պատճառով, որ ես չեմ վստահում հայրենական բժկությանը: Եվ իհարկե ոչ այն պատճառով, որպեսզի փոքրիկս Ամերիկայի քաղաքացիություն ունենա: Իմ ամուսինը ամերիկացի է, և այսպես թե այնպես մեր երեխան նույնպես կլինի ԱՄՆ քաղաքացի: Ուղղակի Մայամիում ես ինձ շատ լավ եմ զգում: Կարող եմ զբաղվել ինձնով, հանգիստ զբոսնել, հանգստանալ առօրյա հոգսերից: Մոսկվայում այս ամենը պակասում էր ինձ»,- գրել է նա:
13-12-2025 11:59 Մահացած Ալեն Դելոնի կրտսեր որդին՝ Ալեն-Ֆաբիեն Դելոնը, շվեյցարական դատարան դատական հայց է ներկայացրել իր քրոջ՝ Անուշկայի դեմ ՝ հոր կտակի վերաբերյալ։ «Ես պնդում եմ, որ քույրս զրկվի ժառանգությունից։ Ես չեմ ուզում, որ նա դիպչի ժառանգության որևէ մասին, ոչ մի ցենտի», - RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ալեն-Ֆաբիենը։ Նա համոզված է, որ հայրը կորցրել է ինքնատիրապետումը 2019 թվականին՝ առաջին կաթվածից հետո, և դա հաստատել են մի քանի բժիշկներ։
13-12-2025 11:55 Ուռուցքաբան Սիլվիո Գարատինին նշել է, որ կյանքը երկարացնելու համար անհրաժեշտ է քիչ ուտել։ Նա այս անսպասելի երկարակեցության գործոնը բացահայտել է 20minutos-ին տված հարցազրույցում։ «Ինչպես մեր մեծերն էին ասում, սեղանից պետք է հեռանալ թեթևակի քաղցի զգացումով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի ընդունումը 30 տոկոսով կրճատելը կարող է հանգեցնել կյանքի տևողության 20 տոկոսով ավելացման»,- բացատրել է Գարատինին։
13-12-2025 11:51 Ամերիկացի դերասան Փիթեր Գրինը, որը հայտնի է «Դիմակ» և «Քրեական ընթերցվածք» ֆիլմերում իր դերերով, մահացել է 60 տարեկան հասակում Նյու Յորքում, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով նրա մենեջերին։ Վերջինս հայտնում է, որ դերասանի մահվան պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության կողմից։ Դերասանի մենեջերը նաև թերթին հայտնել է, որ Գրինը պլանավորում է հունվարին սկսել աշխատանքը նոր նախագծի վրա։
13-12-2025 11:48 Նոր համաշխարհային հետազոտությունը ենթադրում է, որ քունը կարող է ավելի օգտակար լինել ընդհանուր առողջության համար, քան վարժությունները, քանի որ մարդկանց մեծ մասը դժվարանում է հասնել հանգստի և ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակներին։ Հետազոտողների կարծիքով, եթե մարդիկ ժամանակի սղություն ունեն, նրանք պետք է առաջնահերթությունը տան քնին, ոչ թե՝ վարժություններին։
13-12-2025 11:34 Մերի Մագդալինա կեղծանվամբ հայտնի մոդելին մահացած են հայտնաբերել Թաիլանդում: Տեղական ԶԼՄ–ների համաձայն՝ 33-ամյա կինը մահացել է Փհուքեթ կղզում գտնվող իններորդ հարկի բարձրահարկ շենքի պատշգամբից ընկնելուց հետո։ Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ Գոնգորան սոց. ցանցերում հրապարակել էր 1998 թ. «Թրումանի շոու» ֆիլմի վերջին տեսարանը՝ մանկության լուսանկարի հետ միասին: Դրվագում Ջիմ Քերիի կերպարը հանդիսատեսին հրաժեշտ է տալիս հետևյալ խոսքերով. «Եթե այլևս երբեք չտեսնենք միմյանց, բարի օր, բարի երեկո և բարի գիշեր»: Նա նաև փոխել էր իր ինստագրամյան էջերից մեկի անունը՝ «ՄերիՄագդալինանՄահացավ»։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: