Միրանդա Քերի և Օրնալդո Բլոևմի ամուսնալուծությունից հետո լուրեր են տարածվել տարբեր պատճառների մասին:
Եթե Բումի հետ ամեն ինչ պարզ է (նա արդեն հանդիպում է նոր կնոջ հետ), ապա Միրանդայի անձնական կյանքի մասին կարելի է միայն ենթադրություններ անել: Ընդ որում' արդեն մի քանի ամիս է լրատվամիջոցները պնդում են, որ Միրանդան հանդիպում է Լեոնարդո դի Կապրիոյի հետ:
Այն, որ Դի Կապրիոն ու Միրանդան վերջին շրջանում շատ ժամանակ են անցկացնում միասին, դա փաստ է: Վերջերս նրանց միասին տեսել են Լաս Վեգասի Sushisamba ռեստորանում, որտեղ նրանք ճաշել են ընկերների հետ միասին: Հաշվի առնելով Լեոնարդոյի սերը մոդելների նկատմամբ, ենթադրվում է, որ նրանց միավորում են ռոմանտիկ հարաբերությունները:
Աստղային սիրավեպի մասին խոսվում էր դեռևս անցած տարի, երբ Լեոն և Միրանդան բացահայտ սիրախաղ էին անում լրագրողների առջև Նյու-Յորքի գիշերային ակումբներից մեկում:
Ենթադրվում է, որ Քերն ու Բումը որոշել էին ամուսնալուծվել այդ մասին հայտարարելուց շատ առաջ:
Սակայն արևմտյան ԶԼՄ-ներից ստացվում են հակասական լուրեր՝ հաղորդվում է նաև, որ Օրլանդո Բլումն ու Միրանդա Քերը մտադիր են պահպանել իրենց ամուսնությունը: Նշվում է, որ հիմա էլ Բլումն ու Քերը դիմել են ընտանիքների աջակցության կենտրոն՝ հարաբերությունները վերականգնելու թերապիա անցնելու համար: Կենտրոնի ղեկավարը, ում հայտնի զույգը դիմել է օգնության համար, վստահ է, որ աստղային ընտանիքում ամեն բան կհարթվի: Երկրպագուներն էլ թող հուսան' ի վերջո, զույգը հրաշալի տղա ունի, ով օր-օրի մեծանում է:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: