|
Կանացի սովորույթներ, որոնք վնասակար են առողջության եւ արտաքինի համար
11.11.2013
Կանայք հաճախ են իրենց ներում «փոքրիկ թուլությունները», որոնք, սակայն, կարող են ազդել նրանց առողջության եւ գեղեցկության վրա, գրում է lady-forever.ru-ն' ներկայացնելով այն յոթ վնասակար սովորույթները, որոնք կարող են նման հետեւանքներ ունենալ:
1.Բարձրակրունկ կոշիկ
Շատ կանայք են նախընտրում բարձր կրունկներ կրել ամեն օր, մինչդեռ այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել' մեջքի ցավեր, արտրիտ եւ այլն: Ըստ մասնագետների' կրունկի օպտիմալ բարձրությունը 4 սմ-ն է:
2.Ծանր պայուսակներ
Գաջետների եւ աքսեսուարների թվի ավելացմամբ պայմանավորված' կանանց մեծ մասն ամեն օր մի քանի կգ կշռող պայուսակ է վերցնում: Նման «բեռնվածությունը» եւս կարող է մեջքի եւ վզի շրջանում ցավերի պատճառ դառնալ: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ծանր պայուսակներից, իսկ եթե հնարավոր չէ, գոնե օգտագործել մի քանիսը' ծանրությունը կիսելու համար:
3.Առանց կոսմետիկան մաքրելու քնելը
Առանց մակիաժը հեռացնելու քնելը նշանակում է դեմքին թողնել կոսմետիկայի հետքերն ու փոշին, ինչը կարող է խցանել ծակոտկեններն ու բորբոքումների պատճառ կարող է դառնալ:
4.Կրծկալի ոչ ճիշտ չափսը
Կանանց 70%-ը ոչ ճիշտ չափսի կրծկալ է կրում: Դա կարող է առողջական բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում' մեջքի, վզի, կրծքի շրջանում ցավեր առաջացնել, վատացնել շնչառությունը, արյան շրջանառությունը եւ այլն:
5.Խնդիրներն «ուտելը»
Կանայք հակված են ուտել' տրամադրությունը բարձրացնելու կամ սթրեսից ազատվելու համար: Խորհուրդ է տրվում սնվելու փոխարեն այդ խնդիրները փորձել այլ ճանպարհով լուծել' շրջել խանութներում կամ դուրս գալ զբոսնելու:
6. Անքնություն
Միչիգանի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք երկու անգամ ավելի շատ են իրենց զրկում քնից, քան տղամարդիկ:
Ամբողջությամբ` 168.am-ում
Դիտվել է 6013 անգամ
|