Մարմնի տհաճ հոտի պատճառը սնունդն է
04.11.2013
Քրտինքի տհաճ հոտի պատճառը որոշ մթերքներն են: Կալիֆորնիայի Առողջության կենտրոնի գիտնականնները հայտնել են, թե որ մթերքներն են քրտինքի սուր հոտ առաջացնում:
Տհաճ հոտ հայտնվում է պղպեղով, կարիով, սխտորով կամ սոխով առատորեն համեմված կծու ուտելիքից հետո: «Տաք» կերակուրը, ասում են մասնագետները, բարձրացնում է օրգանիզմում ծծմբի կոնցենտրացիան, որն անջատվում է քրտինքի եւ շնչառության միջոցով, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մարմնի տհաճ հոտ են առաջացնում նաեւ մսամթերքը, ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրահամ գազավորված ըմպելիքները, սեւ թեյն ու սուրճը: Նման սննդի մարսողության համար շատ էներգիա է ծախսվում, ինչն էլ հանգեցնում է ինտենսիվ քրտնարտադրության:
Սպիտակուցով հարուստ կաթնային եւ թթվակաթնային մթերքները ծանրաբեռնում են մարսողական համակարգը:
Ամբողջությամբ` news.am-ում Դիտվել է 5624 անգամ
Читать на русском
|