Եվա Մենդեսը' Ռայան Հոսլինգի զգեստապահարանի «կառավարիչ»
23.10.2013
Հայտնի է դարձել, որ կանադացի գեղեցիկ տղամարդկանցից մեկի' Ռայան Հոսլինգի ոճին ու հագուկապին մշտապես հետևում է նրա սիրելին' Եվա Մենդեսը:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Եվան շատ մարտական է տրամադրված: Նա թույլ չի տալիս Ռայանին տանից դուրս գալ, քանի դեռ ինքը չի զբացվել նրա արտաքին տեսքով:
Ռայանի ընկերը լրագրողներին պատմել է, որ Եվան ինքն է որոշում, թե Ռայան ինչը պետք է հագնի, ինչը' ոչ. «Եվան ամեն ինչ ինքն է անում, գնում է նրա համար հագուստ և որոշում, թե որն ինչի հետ կրել: Նա սիրում է ամեն ինչ վերցնել իր հսկողության տակ»:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին լուրեր էին պտտվում, որ շուտով Ռայանը կխնդրի Եվայի ձեռքն ու սիրտը, բայց նման բան դեռ չի եղել: Ով գիտե, գուցե մոտ ժամանակներս դերասանուհին կկարողանա նաև այդ խնդիրը լուծել:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5456 անգամ
Читать на русском
|