Ռիհանայի ֆոտոշարքը Ադու Դաբիում
22.10.2013
Ռիաննան իր Instagram-ի էջում կիսվել է Աբու Դաբիում արված ֆոտոշարքով: Ստիվեն Գոմիլիոնի և Դենիս Լեոպոլդի հեղինակած Ռիհանայի լուսանկարներում նա ներկայանում է արաբ կնոջ ավանդական կերպարով, սև, համեստ հագուստով:
Սակայն շքեղության և նորաձևության սիրահար Ռիհաննան չէր կարող առանց փայլող աքսեսուարների, նրա արտաքինին շքեղությունն ավելացրել են նաև Manolo Blahnik բրենդային կոշիկները, Saint Laurent-ի կապիչները, վառ կարմիր մանիկյուրը:
Լուսանկարների համար որպես ֆոն ծառայել է աշխարհի ամենագեղեցիկ մզկիթներից մեկը՝ շեյխ Զաիդի մզկիթը, որտեղ միայն բացառությամբ են ներս թողնում ոչ մուսուլմաններին:
Աղբյուր` LADYNEWS.am
Ռիհանան Աբու Դաբիում համերգի ժամանակ
Դիտվել է 4728 անգամ
Читать на русском
|