|
Ինչու մարդիկ չեն սիրում լսել ճշմարտությունը
15.10.2013
Մենք լողում ենք տեղեկատվության ծովում, սակայն զտում ենք այն տեղեկատվությունը, որը մեզ անհրաժեշտ է: Այդ ուղղությամբ կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք լույս են սփռում այն հարցի վրա, թե ինչպես ենք մենք զտում տեղեկատվությունը, ինչն ենք ուզում լսել, իսկ ինչը' ոչ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած մարդիկ հակված են խուսափել իրենց դիրքորոշմանը դեմ ուղղված տեղեկատվությունից, այդուհանդերձ, որոշ փաստեր կարող են ստիպել նրանց լսել, ընդունել նաև այլ տեսակետներ:
Արդյունքները հրապարակվել են Ամերիկյան Հոգեբանական Ասոցիացիայի կողմից տրված հոգեբանական տեղեկագրում: Ուսումնասիրությունը կատարել են Ֆլորիդայի և Իլինոյսի համալսարանի գիտնականները:Վերլուծության են ենթարկվել իննսունմեկ հետազոտություն, որին մասնակցել են ութ հազար մարդ: Հետազոտությունները հանգել են հետևյալ դատողություններին'արդյոք մարդիկ խուսափու՞մ են դատողություններից, որոնք հակասում են իրենց համոզմունքներին, թե՞ նրանք պարզապես հանդիպում են նմանատիպ գաղափարների, քանի որ հիմնականում շրջապատված են նմանատիպ մտածելակերպ ունեցող մարդկանցով:
Հետազոտության ընթացքում մասնակիցներին խնդրեցին տեսակետներ արտահայտել տվյալ թեմայի շուրջ և այնուհետև ընտրել' ինչպիսի տեղեկատվություն կցանկանային լսել կամ կարդալ'իրենց տեսակետին հարո՞ղ, թե՞ հակասող:Հետազոտողները եկան այն եզրահանգման, որ մարդկանց մեծամասնությունը ավելի հակված է ընտրել այն տեսակետը, որը համապատասխանում է իրենց համոզմունքներին (67%): Որոշ անձինք, ովքեր իրենց տեսակետին նման տեսակետ հարող շատ ընկերներ ու հարազատներ ունեն, ավելի քիչ են հակված այլ կարծիք լսելուն: Վերջիններս ընտրեցին իրենց ունեցած տեղեկատվությանը համապատասխան տեղեկատվություն' հարցման 75%-ը:
Գիտնականներն եկան ևս մեկ եզրակացության. մարդիկ ավելի կայուն են իրենց այն տեսակետներում, երբ խոսքը վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են, օրինակ, քաղաքականությունը, կրոնը, բարոյական արժեքները և այլն:
Այդուհանդերձ, որոշ փաստեր կարող են մարդկանց ստիպել ուշադրություն դարձնել իրենց տեսակետը հակասող կարծիքի վրա. օրինակ, քաղաքական գործիչները կամ առհասարակ նրանք, ովքեր հրապարակում են իրենց տեսակետը, հաճախ ուշադրություն են դարձնում այլոց կարծիքների վրա, քանի որ հակառակ տեսակետն ուսումնասիրելով' նրանք կարող են ավելի ուժեղացնել ու հիմնավորել իրենց սեփականը:
Ամբողջությամբ` operativ.am-ում Դիտվել է 3268 անգամ
|