Օծանելիք' զույգերի համար
09.10.2013
Սկարլետ Յոհանսոնն ու Մեթյու Մակկոնախին մասնակցել են Dolce & Gabbana կողմից ներկայացվող նոր' The One օծանելիքի գովազդի նկարահանմանը:
Դերասաններն աշխատել են լուսանկարիչ Պիտեր Լինդբերգի հետ: Նախորդ անգամ Մակկոնախին մարմնավորում էր հանրահայտ դերասանի, ում հետապնդում էին պապարացիները, իսկ Յոհանսոնն էլ' երիտասարդ դերասանուհու: Հիմա զույգը Լոս Անջելեսում է, նկարահանման հրապարակում, որտեղ փորձում է նոր սցենարը:
The One օծանելիքի լուսանկարներն արված են սև-սպիտակ գույներով' իտալական կինոյի ազդեցությամբ, մասնավորապես' Ֆելինիի ֆիլմերի:
Դերասանների մասնակցությամբ նոր ֆիլմին կարող եք սպասել առաջիկայում, իսկ այժմ վայելեք ներկայացված գովազդը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7724 անգամ
Читать на русском
|