Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Չէի ցանկանա, որ կինս լիներ դերասանուհի. Հովհաննես Դավթյան

28.09.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Հովհաննես Դավթյանը:

-Հովհաննե´ս, ո՞վ է տղամարդն առանց կնոջ և առհասարակ ինչպիսի՞ն է կնոջ դերը տղամարդու կյանքում:

-Իհարկե, շատ մեծ դեր ունի կինը տղամարդու կյանքում, չեմ ասի՝ տղամարդն առանց կնոջ ոչինչ է, բայց, բնականաբար, լիարժեք չի: Աշխարհի արարման օրվանից ստեղծվել է երկու սեռ՝ կին և տղամարդ, դա տրամաբանական է ու պետք է հասկանալ՝ նրանք ստեղծվել են միմյանց համար, միմյանց լրացնելու համար, ուստի թե´ տղամարդն առանց կնոջ և թե´ կինն առանց տղամարդու, ոչ լիարժեք են ու կիսատ:

-Ասում  են՝  տղամարդու կյանքում  մի  կին  է լինում, մնացածը նրա ստվերներն են, ի՞նչ կասեք:

-Դա մի քիչ փիլիսոփայական մոտեցում է, ես չգիտեմ ստվերնե՞րն են, թե՞ փոխարինողները. սա տարբեր տղամարդկանց մոտ տարբեր կարող է լինել, նայած՝ տղամարդն ինչ սկզբունքներ ունի, ինչ մտածելակերպ: Ամեն դեպքում, եթե խոսքն այն կնոջ մասինն է, ում հետ տղամարդն իր կյանքն է կապում, ստեղծում ընտանիք, համաձայն եմ՝ լինի մի կին: Իհարկե, կյանքում իրավիճակներն այնքան տարբեր են, շատերի մոտ մեկի փոխարեն մի քանիսն են, բաժանություններ, անհանդուրժողականություն: Շատ կուզեմ, որ ինձ մոտ լինի մեկը, և ամեն ինչ լավ լինի, ճիշտ եմ համարում՝ լինի մեկը, բայց բացառել ինչ-որ բան, չեմ ուզում:

600x580

-Իսկ Հովհաննես Դավթյանի համար «տգեղ» կին գոյություն ունի՞:

-Եթե խոսքը վերաբերում է արտաքինին, կարծում եմ՝ տղամարդը չպետք է իրեն թույլ տա օգտագործել «տգեղ» բառը, բայց կան շատ աղջիկներ, ովքեր թույլ են տալիս տգեղ արարքներ, այստեղ բառն օգտագործելը տեղին է:

-Ո՞րն է Ձեզ համար տգեղ արարքը, որն աղջիկը կարող է թույլ տալ:

-Կինը պետք է լինի ԿԻՆ, կանացի, եթե նա կարող է իրեն թույլ տալ արարքներ, որոնք հարիր են տղամարդուն, դա արդեն տգեղ է:

-Օրինակ

-Մեր տատիկների, պապիկների ապրած ժամանակներից շատ բան է փոխվել, չեմ ասում՝ դա լա՞վ է, թե՞ վատ, պարզապես ես ո´չ այդքան շատ նահապետական մոտեցումներին եմ կողմ, ո´չ էլ չափից ավելի ազատությանը, ամեն ինչում գեղեցիկ է «ոսկե միջինը»: Այն ժամանակ բոլորը երկար շրջազգեստներով են եղել, իսկ հիմա աղջիկները վաղուց տաբատները «յուրացրել են» (ծիծաղում է), ես վատ բան չեմ տեսնում ոչ դրա մեջ, ոչ մեքենա վարելու, ոչ ծխելու, պարզապես կինն այդ ամենն այնքան գեղեցիկ պետք է անի, որ աչք չծակի:

 600x580

-Կանայք  իրո՞ք  այդքան  անկանխատեսելի են, ինչքան պնդում եք դուք՝ տղամարդիկդ:

-Ճիշտ է, դեռ շատ խորը համոզմունք չունեմ` այդպես է, քանի որ ամուսնացած չեմ, չունեմ կին, բայց կարծում եմ՝ մի բան կա, եթե այդքան ասում են:

-Իսկ ի՞նչ եք կարծում ինչո՞ւ  է դա տղամարդկանց  երբեմն  նյարդայնացնում, չէ՞ որ այդպես ձեր կյանքի ներկապնակում թարմ ու պայծառ գույներ են ավելանում:

-Ճիշտ եք, բայց էլի չափի մեջ, ամեն ինչ, եթե չափն անցնում է, դա, մեղմ ասած, լավ չի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որպեսզի Ձեզ վրա միանգամից տպավորություն գործի և նրան երկար  ժամանակ չմոռանաք:

-Առհասարակ ինձ վրա տպավորություն են թողնում մարդու աչքերը, նրա աչքերի գույնը, ձևը, աչքերից հաղորդվող զգացմունքները, նրանց արտահայտությունը: Կհիշվեն «լիքը աչքերը». ինձ համար այդպիսի բան գոյություն ունի՝ «լիքը աչքեր» և դատարկ, ոչինչ չասող աչքեր: Կարևոր է ինտելեկտը, ամենագեղեցիկ աղջիկն էլ, եթե եղավ դատարկ, նրա հետ մի քանի րոպեից ավել չեմ կարողանա շփվել: Յուրաքանչյուր ոք, ով կասի՝ առաջին հերթին արտաքինը չի տպավորվում, կստի. երբ մարդուն չես ճանաչում, առաջին հերթին տպավորություն է թողնում արտաքինը, հետո նոր մնացած ամեն ինչը՝ կանացիությունը, նրբությունը, հեզությունը, որովհետև դա է նրա մեջ ամենակարևորն ու առաջնայինը:

 600x580

-Կինն, ով հետագայում կլինի Ձեր կողքին, ի՞նչ բողոքներ կունենա Ձեզնից, ի՞նչ հարցերում եք պահանջկոտ:

-Եթե կինս բծախնդիր չլինի, կբողոքի իմ բծախնդրությունից, հակառակ դեպքում բողոքներ չի ունենա:

-Շա՞տ հարցերում:

-Սնունդի, հագուստի, տան մաքրության, այսինքն` հիմնականում հիգիենայի հետ կապված հարցերում և ուտելիքի:

-Պե՞տք է լավ խոհարարուհի լինի:

-Ցանկալի է:

 600x580

-Իսկ կնոջ աշխատանքային ոլորտը Ձեզ կխանգարի՞ ընտրություն կատարելիս, օրինակ, եթե լինի դերասանուհի

-Փորձը  ցույց է տալիս, որ «Երբեք մի ասա երբեք» արտահայտությունը  ճիշտ է: Խուսափում եմ ինչ-որ բան բացառելուց, իհարկե, ես միշտ դեմ եմ եղել, որ կինս դերասանուհի լինի, արվեստի այլ բնագավառներից թող լինի, բայց ոչ՝ դերասանուհի:

-Պատկերացնո՞ւմ եք Ձեր ապագա հարսնացուին, ինչպիսի՞ն պետք է լինի:

-Կուզեմ ու կաշխատեմ` լինի «լսող», ասածդ ընդունող, համակերպվող.  չեմ սիրում կամակոր աղջիկների, իհարկե, սիրի, լինի նվիրված ու անդավաճան:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

 


Դիտվել է 12896 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-09-2024 10:31
Քնի պակասի վտանգը նյութափոխանակության առողջության վրա երկարաժամկետ վնասակար ազդեցությունն է, որը չի կարող արագ փոխհատուցվել լրացուցիչ քնով: Այս մասին The Conversation-ին ասել է Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր Ադամ Թեյլորը։ Նա նշել է, որ մեծահասակները պետք է կանոնավոր կերպով քնեն օրական 7 ժամից ավելի։ Բավարար քուն ստանալու քրոնիկական անկարողությունը կապված է մի շարք հիվանդությունների ռիսկի հետ, ինչպիսիք են դեպրեսիան, շաքարախտը, գիրությունը, սրտի կաթվածը, հիպերտոնիան և ինսուլտը:
13-09-2024 09:33
Քեթի Փերին հաստատել է, որ դեռևս ի վիճակի է ցնցել հեռուստադիտողներին և երկրպագուներին 2024 թվականի MTV Video Music Awards-ում իր բացահայտ ելույթից հետո: 39-ամյա երգչուհին պարգևատրվել է Video Vanguard մրցանակով և կատարել է իր մեծագույն հիթերից մի քանիսը, այդ թվում՝ California Gurls-ը, Teenage Dream-ը և Fireworks-ը: Նա ներկայացրել է նաև իր նոր համատեղ սինգլը Doechii-ի հետ՝ «I'm His, He's Mine», որը կթողարկվի ուրբաթ օրը: Սակայն հանդիսատեսին զայրացրել է սեքսուալ պարը, որը նմանակում էր լեսբուհիների ակտը:
13-09-2024 07:18
34-ամյա հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին դարձել է Chanel No 5 օծանելիքի դեմքը: Նա այս մասին խոսել է WWD նորաձեւության հրատարակությանը տված հարցազրույցում։ «Բարբի»-ի աստղը ֆրանսիական նորաձևության ապրանքանիշի հետ համագործակցում է 2018 թվականից։
13-09-2024 06:29
Սուպերմոդել Քեյթ Մոսի խորթ քույրը՝ Լոտին, հոսպիտալացվել է նիհարելու համար «Օզեմպիկ» ընդունելուց հետո. 26-ամյա աղջիկը չափից շատ է ընդունել դիաբետիկների համար նախատեսված դեղամիջոցը, որը գնվել է սև շուկայից։ Արդյունքում նա ստացել է «ջրազրկումից առաջացած նոպա» և նրան տարել է շտապօգնության մեքենան։
13-09-2024 01:32
Երգչուհի Քարդի Բ-ն երրորդ անգամ մայր է դարձել: Նա այս լուրով կիսվել է Instagram-ում և լուսանկարներ հրապարակել երեխաների հետ։ Դատելով վարդագույն հագուստից՝ երգչուհին աղջիկ է լույս աշխարհ բերել։ Քարդի Բիի ամուսնու՝ Օֆսեթի, համար սա արդեն վեցերորդ երեխան է․ բացի երգչուհուց երկու երեխաներից, նա երեխաներ ունի նաև նախկին հարաբերություններից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.09.2024
Դիտվել է 836 անգամ
10.09.2024
Դիտվել է 282 անգամ
11.09.2024
Դիտվել է 224 անգամ
12.09.2024
Դիտվել է 159 անգամ
13.09.2024
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster