DIOR ROUGE շրթներկների նոր հավաքածուն' Նաթալի Փորթմանի ներկայացմամբ
27.09.2013
Շատ լեդիների պաշտելի շրթներկ Dior Rouge-ն այս տարի կնշի իր ստեղծման 60 ամյակը, ուստի դա հրաշալի առիթ է, որպեսզի հավաքածուն համալրվի շրթներկների նոր երանգներով: Նոր հավաքածուի մեջ կան 32 տարբեր երանգներ` վարդագույնի, կաթնագույնի և կարմիրի:
Հավաքածուի «դեմքն» է անկրկնելի Նաթալի Փորթմանը: Դերասանուհին հազվադեպ է օգտվում կոսմետիկ միջոցներից, իսկ երբ օգտվում է, ապա դա սովորաբար լինում է կարմիր շրթներկը: Նաթալին ընդգծում է իր գեղեցկությունը` միաժամանակ ցույց տալով շրթներկների փայլն ու շքեղությունը:
Այս շրթներկները կարող են լինել յուրաքանչյուր լեդիի անբաժան ուղեկիցը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6336 անգամ
Читать на русском
|