|
Կնոջ հոգեբանական կերտվածքը
20.09.2013
Կինը տղամարդուց տարբերվում է իր հոգեբանությամբ, նյարդային համակարգով, զգացմունքներով , իր դերակատարությամբ, որը դրսևորվում է ընտանիքում և հասարակության մեջ:
Կանայք հնազանդ են, կախյալ, հուզական, հարմարվող և քնքուշ։ Նրանք պատասխանատվություն են կրում երեխաների դաստիարակության և տնային տնտեսություն վարելու համար, իսկ տղամարդիկ ավելի հեղինակավոր և պատասխանատու դիրք ունեն հասարակական կյանքում:
Յուրաքանչյուր նորմալ կինը ցանկանում է ամուսնանալ և երեխաներ ունենալ, իսկ մնացած հետաքրքրությունները, որ նա կարող է ունենալ՝ երկրորդական են: Թուլությունը կնոջ ուժն է. նա զգացմունքային է, քնքուշ, նազելի, գեղեցիկ, կոկիկ ու խնամված, նրբակիրթ շարժուձևով և այլն:
Ֆեմինիստական ուղղություն կրողները համարում են, որ կանացիության իդեալը ստեղծել և շահարկում են տղամարդիկ՝ դրա շրջանակներում նրանց «պատանդ» պահելով: Դա թույլ չի տալիս, որ կանայք ներխուժեն տղամարդկանց ոլորտներ, այն է՝ քաղաքականության, կառավարման և խոշոր բիզնեսի ասպարեզներ:
Տղամարդը նորմա է, իսկ կինը՝ շեղում նորմայից, հետևաբար՝ տղամարդն ավելի բարձր է կնոջից, և հենց այդ պատճառով էլ նա իշխում է, կինը՝ հնազանդվում։
Սակայն ժամանակակից հասարակության սոցիալ-տնտեսական կարիքները, դառնալով կանանց կրթման նախադրյալներից մեկը, նրանց դուրս մղեցին ընտանեկան պարտականությունների նեղ շրջանակից, և այսօր կանայք ոչ միայն գրագետ են, այլև ակտիվ մասնակցում են հասարակական կյանքի իրադարձություններին:
Ամբողջությամբ` doctors.am-ում
Դիտվել է 3716 անգամ
|