Հայտնաբերվել է մերձավորների դավաճանությունը ներելու հատկության գիտական բացատրությունը
04.09.2013
ԱՄՆ գիտնականները հայտնաբերել են, թե ինչու է մարդկանց մեծ մասը ներում մերձավորների թե ակնհայտ սխալները, թե դավաճանությունը: Պարզվել է, որ դրա համար պատասխանատու է գլխուղեղի համապատասխան բաժինը՝ այսպես կոչված «սովորույթների կենտրոնը»:
Հետազոտության հեղինակները՝ Լոս Անջելեսում Քալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները, էքսպերիմենտի մասնակիցներին հետաքրքիր սոցիալական խաղ են առաջարկել: Ընդ որում, կամավորներին ասել են, որ նրանք խաղալու են մարդու հետ, սակայն, իրականում, մարդիկ խաղացել են համակարգչի հետ:
Գիտնականները կարծում են, որ ծրագիրը կամ սկզբում, կամ վերջում դավաճանում էր խաղացողին: Եթե դա վերջում էր տեղի ունենում, մարդու ուղեղը հատուկ ռեժիմի էր անցնում, որտեղ մարդու գործողությունները կառավարում էր «մարդու սովորությունների» կենտրոնը: Արդյունքում՝ դավաճանությունը ներում էին: Եթե «դավաճանությունը» խաղի սկզբում էր տեղի ունենում, ապա մարդու ուղեղում ակտիվանում էր «սոցիալական որոշումների կենտրոնը»:
Ամբողջությամբ` news.am-ում Դիտվել է 5035 անգամ
Читать на русском
|