Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հարվարդի համալսարանի առաջին կին նախագահ Դրյու Ֆաուստի բիզնեսավարման կանոնները

20.08.2013

ԱՄՆ-ի հնագույն համալսարանի առաջին կին նախագահը ներկայացրել է առաջնորդի հնարավոր և անհնարին հատկանիշների, «մենք» և «ես» անձնական դերանունների և երևակայության ճկունության մասին պատկերացումները։

Վերջին տարվա ընթացքում Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում Ֆաուստը 63-րդ տեղից բարձրացել է 43-րդ տեղը։

1. Մարդիկ առաջնորդներին վերագրում են բոլոր հնարավոր և անհնարին հատկանիշները, այդ պատճառով էլ երբեմն թվում է, որ նրանք ունեն անհավանական ուժ, թեև այդ բոլոր հատկանիշները չափազանցված են։

2. Մի անգամ ես հարցրի մի շրջանավարտի՝ հակաճգնաժամային կառավարման փորձագետի՝ «Ի՞նչ պետք է անեմ»։ Նա պատասխանեց. «Մեկ դաս ցանկացած կազմակերպության փոփոխման համար՝ շփում, շփում և կրկին շփում»։

3. Ուսման ավարտին կարիերայի մասին մտքերն ավելի մոտ են դառնում։ Հանգստացե՛ք։ Իմաստուն կերպով օգտագործեք համալսարանում ձեր ուսման յուրաքանչյուր օրը, քանի որ դա փորձ է, այդ հնարավորությունը յուրահատուկ է։

4. Ես երբեք չեմ պլանավորել իմ կարիերան։ Ես երբեք չեմ պլանավորել լինել Հարվարդի նախագահ։ Եվ ես ցանկանում եմ ասել մարդկանց, ովքեր պլանավորում են՝ «Միշտ պատրաստ եղեք իմպրովիզների»։

5. Ներդրե՛ք մարդկանց մեջ։ Հասկացեք, որ բիզնեսը կապված է մարդկանց հետ, իսկ դուք փորձում եք օգնել նրանց անել այն ամենը, ինչ նրանց ուժերի սահմաններում է։

6. Մի անգամ ինձ ասացին՝ «Ռազմավարությունն այն է, ինչ դու ընտրում ես չանել»։ Եվ ես կարծում եմ՝ դա շատ կարևոր է։

7. Ղեկավարելով մեծ կազմակերպություն՝ պետք է, որպեսզի յուրաքանչյուրն իրեն զգա նրա մի մասնիկը։ Միայն այդ ժամանակ մարդիկ կաշխատեն այնպես, ինչպես դուք եք պահանջում։

8. Ինձ դուր է գալիս «մենք»-ը՝ «ես»-ի փոխարեն։ Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ուրախանում են, երբ խոսում են ընդհանուր գործի մասին։

9. Հիմա այնպիսի պահ է, երբ մենք շրջապատում ամեն ինչ փոխելու շանս ունենք։ Մենք պետք է մտածենք սահմանների ոչնչացման մասին, որոնք կարող են խոչընդոտել մեր պոտենցիալը։

10. Անհնար է բոլոր մարդկանց երջանիկ դարձնել։ Սակայն ես հավատում եմ, որ եթե մարդիկ զգում են, որ դուք իրենց լսում եք, ուշադրություն եք դարձնում նրանց կարծիքին, հարգանքով եք վերաբերվում նրանց հայացքներին, նրանք, ամենայն հավանականությամբ, ավելի հեշտ կհամաձայնվեն ձեզ հետ որևէ հարցի լուծման շուրջ։

tert.am

Դիտվել է 3459 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1199 անգամ
12.08.2026
Դիտվել է 312 անգամ
14.08.2026
Դիտվել է 231 անգամ
15.08.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster