Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Մինչամուսնական հարաբերությունների առանձնահատկությունները

31.07.2013

Այսպես, մինչամուսնական շրջանի երեք կարևորագույն ֆունկցիաներն են.

Համատեղ ապրումների և տպավորությունների կուտակում

Մինչամուսնական շրջանում է, որ ստեղծվում է հետագա ընտանեկան կյանքին անհրաժեշտ հուզական յուրօրինակ պոտենցիալ, զգացմունքների պաշար, որից ամուսինները ուրախություն և ուժ կքաղեն ամուսնության դժվար պահերին:

Միմյանց ճանաչում և ընդունված որոշման հստակեցում և ստուգում

Զույգերի' միմյանց ճանաչելու փուլում մեծ նշանակություն է ձեռք բերում ընտանեկան ներդաշնակության թերևս երկու կարևորագույն գործոնների' ամուսնական համատեղելիության և միմյանց զգացմունքների ամրապնդման խնդիրը:
Ամուսնական համատեղելիությունը ամուսնական զույգի կայունության և բարեկեցության կարևոր պայման է, և դրսևորվում է զույգային հարաբերություններից բավարարվածության զգացումով: Առանձնացվում է ամուսնական համատեղելիության հետևյալ հիմնական ասպեկտները.

Ա. Անհատական համատեղելիություն:
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը բնորոշում է ամուսինների կառուցվածքադինամիկ առանձնահատկությունների' խառնվածքի, բնավորության, հուզակամային ոլորտի առանձնահատկությունների համապատասխանությունը:

Բ. Ֆունկցիոնալ-դերային սպասումների համատեղելիություն:
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը ենթադրում է ինչպես ընտանիքի ֆունկցիաների վերաբերյալ ամուսինների պատկերացումների համաձայնեցվածություն, այնպես էլ այդ ֆունկցիաներն իրականացնելիս նրանց դերային սպասումների և հավակնությունների համաձայնեցվածություն:

Գ. Հոգևոր համատեղելիություն:
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը բնութագրում է ամուսինների վարքի նպատակը ենթադրող կոմպոնենտների' դիրքորոշումների, արժեքային ուղվածությունների, պահանջմունքների, հետաքրքրությունների, հայացքների, գնահատականների, կարծիքների համաձայնեցվածություն:
Զույգային համատեղելիությունը հենց այնպես չի տրվում, այն անընդհատ ձևավորվող գործընթաց է: Համատեղելիության ձևավորմանը նպաստում են զույգերը միմյանց ընդունելու և հասկանալու խորքային ցանկությամբ և սեփական դրդապատճառները, հույզերն ու վերաբերմունքը «կողքից դիտելու» և վերագնահատելու կարողությամբ: Այս ամենը օգնում է պահպանել և ավելացնել սերը միմյանց նկատմամբ:

Ընտանեկան կյանքի ծրագրում

Մինչամուսնական մտերմությունը ապագա ամուսիններին հնարավորություն է ընձեռում հստակեցնել հետագա ընտանեկան կյանքի նյութական-կենցաղային պայմաններն ու հանգամանքները, ինչպես նաև հստակեցնել և համաձայնեցնել ապագա ընտանիքի կենսաձևը:
Երիտասարդները մոդելավորում են ապագա համատեղ կյանքը, կնքում ինքնատիպ «ամուսնության պայմանագիր»: Այստեղ կարևորը միմյանց նկատմամբ վստահությունն է և իրենց սպասումների խոսքայնացումը:

Այսպիսով, մինչամուսնական մտերմությունը ապագա ամուսիններին հնարավորություն է ընձեռում ճանաչել միմյանց, հնարավորինս հստակեցնել և ստուգել ամուսնության կնքման որոշումը, ծրագրել հետագա ընտանեկան կյանքը, և դրանով իսկ կանխորոշել ընտանեկան ներդաշնակությունը:

 

loveyou.am

 

Դիտվել է 9367 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Սիամական երկվորյակներն իրենց գեղեցկությամբ դարձել են սոցիալական ցանցերի աստղեր, բայց կա մի նրբություն

28.01.2026
Սիամական երկվորյակներ Կամիլան և Վալերիան արդեն ունեն 200,000 բաժանորդների լսարան և ակտիվորեն նվիրատվություններ են հավաքում օգտատերերից։

Ռուս կինը Կահիրեում ցատկել է պատշգամբից՝ բռնաբարողից խուսափելու համար

13.01.2026
Եգիպտոսում երիտասարդ կանանց վրա կատարված դաժան հարձակումը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։ Երկու ռուս կին ծանր վիրավորվել են, իսկ երրորդը փորձել է փախչելով փրկվել։

Ինչ պետք է իմանանք 2026 թվականի խորհրդանիշ Կարմիր հրե ձիու մասին

27.12.2025
2026 թվականը կնշանավորվի ձիու նշանով։ Այս կենդանին ազատասեր է, կրքոտ և պոռթկուն, ունի կյանքի անհագ ծարավ, բայց միևնույն ժամանակ, այն կատարելապես ընտելացված է մարդկանց կողմից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 797 անգամ
14.04.2026
Դիտվել է 282 անգամ
15.04.2026
Դիտվել է 228 անգամ
16.04.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster