10 խորհուրդ նիհարել ցանկացողներին
25.07.2013
Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն, որ Ձեր մարմինն ունենա հրաշալի տեսք, ինչպես նաև կնպաստեն՝ նիհարելուն:
1.Ամեն օր սովորականից մեկ ժամ ավելի քնեք. այդպես Դուք կկարողանաք մեկ տարվա ընթացքում կորցնել 5-6 ավելորդ կիլոգրամ:
2.Օգտագործեք համեմունքներ՝ պղպեղ և այլն…Դա կնպաստի օրգանիզում նորմալ նյութափոխանակության:
3.Փոխեք Ձեր սովորույթները. հրաժարվեք սուրճից, որն օգտագործում եք մեծ բաժակով և քաղցրավենիքով: Փոխարենն օգտագործեք թեյ, որից կստանաք նույնքան կոֆեին, սակայն մեկ շաբաթվա ընթացքում 250 կալորիա պակաս կմտնի օրգանիզմ:
4.Սննդակարգն այնպես դասավորեք, որ լինեն 30 տոկոս սպիտակուցներ, 40 տոկոս ածխաջրեր, 30 տոսկոս ճարպեր:
5.Ափսեն լցրեք կեսը բանջարեղենով, մյուս կեսը` սպիտակուցներով և օսլայով հարուստ սննդով:
6.Ուտելուց 5 րոպե առաջ մտածեք` գուցե արդեն կերե՞լ եք: Փորձեք վերջում մի քանի գդալ թողնել ափսեի մեջ և լցնելուց էլ աշխատեք ավելի չափաբաժին չվերցնել:
7.Սնվելուց հետո շնչեք անանուխի բույրը. այդպես Դուք կխաբեք Ձեր համային ընկալիչներին: Անանուխի բույրն ազդանշաններ է հաղորդում ուղեղին՝ սնվելու գործընթացի ավարտի մասին:
8.Միշտ ձեռքի տակ ունենալով թուզ, նուշ, խնձոր կամ բուսական թեյ՝ մեղրով, կարող եք ուտել և այդպես հագեցնել քաղցը:
9.Թույլ տվեք Ձեզ լավ սովածանալ, երբեք հենց այնպես մի սնվեք, կերեք միայն այն դեպքում, երբ իրոք քաղցած եք:
10.Տանն ունեցեք կշեռք. տեսնելով՝ ավելորդ քաշը անհետանում է, Դուք կզգաք լրացուցիչ մոտիվացիա. չէ՞ որ Ձեր կրած դժվարություններն անտեղի չեն անցել:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 12371 անգամ
Читать на русском
|