Եգիպտացորենի աղցան հավի մսով և սնկով
06.07.2013
Եթե ցանկանում եք բարձրացնել ձեր' մի փոքր ընկած տրամադրությունը, ապա այս աղցանը հենց դրա համար է:
Բաղադրություն
— 0,5 բանկա պահածոյացված եգիպտացորեն — 100 գր. թարմ շամպինյոն — 1 ոչ մեծ սոխ — 150 գր. հավի կրծքամիս — թարմ կանաչի — մի քանի գդալ մայոնեզ — տապակելու համար բուսական յուղ — աղ և սև պղպեղ' ըստ ճաշակի
Պատրաստման տևողությունը՝ 1 ժամ
Ավելի լավ է չօգտագործել հավի սառեցված փափուկ միս, քանզի պատրաստելուց հետո այն կլինի պինդ և չոր:
Հավի փափուկ միսը կտրատում ենք , փոքր ինչ ծեծում, ավելացնում ենք աղ' ըստ ճաշակի: Տապակում ենք բուսական յուղով երկու կողմից մինչև լավ եփվի: Թողնում ենք սառչի:
Այժմ պատրաստում ենք սունկը: Շամպինյոնները կտրատում ենք և տապակում բուսական յուղով, ավելացնում ենք մանր կտրատած սոխ: Շամպինյոնների վրա ըստ ճաշակի աղ և սև պղպեղ ենք ավելացնում: Թողնում ենք սառչի:
Պահածոյացված եգիպտացորենն առանձնացնում ենք հեղուկից և ավելացնում տապակելուց հետո սառած սնկի վրա: Հավի միսը ձեռքերով մանրում ենք և ավելացնում սնկի ու եգիպտացորենի վրա:
Կանաչին մանր կտրատում ենք: Ավելացնում ենք այնքան մայոնեզ, որ աղցանի մթերքները հեշտությամբ խառնվեն:
Աղցանը կարող ենք լցնել ափսեի մեջ և զարդարել եգիպտացորենով կամ կանաչիով: Ինչպես էլ այն զարդարելու լինեք, աղցանի համը դրանից չի փոխվի և կմնա շատ համեղ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 49654 անգամ
Читать на русском
|