Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ինքս ինձ համարում եմ հմայիչ կին».Գայանե Ասլամազյան

07.04.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը

-Սոֆի Լորենն ասում է'տղամարդիկ խելացի կանանց առանձնացնում են, գեղեցիկներին ամբոխի մեջ հայացքով հետեւում են եւ միայն հմայիչ կանանց են միշտ հիշում: Համամի՞տ եք եւ ինչպե՞ս է եղել Ձեր դեպքում:

-Սոֆի Լորենի նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք, անչափ գերված եմ եղել նրանով, նրա ստեղծագործություններով: Նրա բոլոր արտահայտությունները եղել են ճշմարիտ. համամիտ եմ այս մեկի հետ եւս: Գուցե նրա փորձը թույլ է տվել՝ նման արտահայտություն անել, բայց մեկ է, համաձայն եմ նրա հետ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր կին առանձնահատուկ է, եւ հենց այդ առանձնահատկությամբ էլ կառանձնանա՝ լինի դա խելքը, հմայքը, արտաքինը կամ որեւէ այլ արժանիք:

600x580

-Այնուամենայնիվ, Դուք Ձեզ ինչպիսի՞ն եք համարում:

-Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց մշտապես եղել եմ ուշադրության կենտրոնում, չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչի համար: Ինքս ինձ համարում եմ հմայիչ կին, ոչ թե գեղեցիկ. Աշխարհում կան շատավելի գեղեցիկ կանայք:

-Գայանե´, մեր ամսագրերը, կայքերը հաճախ ինչ-որ հարցումների տվյալներով հրապարակում են ամենասեքսուալ հայ կանանց անունները, որտեղ Ձեզ անընդհատ տեսնում ենք: Ինքներդ Ձեզ համարո՞ւմ եք սեքսուալ եւ ինչպե՞ս եք վերաբերում այդ հրապարակումներին:

-Շատշնորհակալ եմ, որ ինձ պարբերաբար անդրադարնում են, հաճելի է: Անձամբ ես ոչինչ չեմ արել այդ ամենի համար, երեւի կան չափանիշներ, որոնցով մարդիկ ինձ այդպիսին են տեսնում:

-Գրավիչ, անկրկնելի ու գեղեցիկ տեսք ունենալու համար ինչի՞ց պետք է սկսի կինը, եւ ինչի՞ց է սկսում Գայանեն:

-Այնքան դժվար հարց եք տալիս: Ես մշտապես խուսափում եմ խորհուրդ տալուց՝ ինչ անեն մարդիկ. Յուրաքանչյուր մարդ շատ լավ գիտի՝ ինքն ինչ պետք է անի, իսկ խորհուրդ հարցնելիս էլ նա արդեն պատասխանը գիտի: Ցավոք, կնոջ դերը հիմա այն չէ, ինչ կուզեի՝ լիներ, շատ կցանկանայի, որ մեր բոլոր կանայք, աղջիկները հիշեն, թե իրականում կնոջ դերը որն է. չպետք է փորձել գրավել տղամարդու տեղն ու դերը, կինն ունի իր տեղը եւ պետք է հասկանա՝ իրականում ինչն է մտնում իր գործառույթների մեջ: Այդ ժամանակ ամեն ինչ շատ լավ կլինի, երբ գիտես՝ որն է քո դերը, քո գործը եւ այլն… Ի վերջո' պետք է հասկանալ, որ մեր դիրքերը շատ ավելի բարձր են:

600x580

-Յուրաքանչյուր կին ունի հմայքի իր գաղտնիքը, ո՞րն է Ձեր ամենամեծ կանացի զենքը:

-Կոնկրետ ինչ-որ բան չէի առանձնացնի. Ես ինքս էլ մարդուն ընկալում եմ ամբողջովին:

-Գայանե´, ընդհանրապես ասում են՝ կնոջ լիարժեք ու կատարյալ երջանկությանը նպաստում է սիրող ու հոգատար տղամարդու առկայությունը, լիարժեք ընտանիքի գոյությունը: Ի՞նչ կասեք Դուք, անմիջական կապ կա՞ այս ամենի եւ կնոջ երջանկության միջեւ:

-Ցավոք սրտի իմ կյանքի ուղին այնպես չգնաց, որ ես խոսեմ իբրեւ ամուսնացած կին, բայց համարում եմ' ընտանիքը կարեւորագույնն է, որը կինը պետք է ստեղծի: Բնականաբար հեշտ է, երբ կնոջ կողքին կա տղամարդ, ով իրեն սիրում եւ գնահատում է. Դա բերում է ինչ-որ հանգստության, սակայն մի փոքր այլ է, երբ կինն ինքն է ամեն բան անում՝ մի փոքր էլ ստանձնելով տղամարդու դերը. դա մի քիչ բարդ է, նաեւ' սխալ: Ինչ վերաբերում է սիրելուն եւ սիրված լինելուն, ապա կարծում եմ՝ յուրաքանչյուր կին սիրված է, այլ հարց է՝ կինը գնահատո՞ւմ է իրեն սիրողին, թե՞ ոչ:

600x580

-Ըստ Ձեզ'ի՞նչն է ամենակարևորը տղամարդ-կին հարաբերություններում:

-Երբ յուրաքանչյուրն իրապես գնահատված է դիմացինի կողմից, երբ ամեն մեկը գիտի իր տեղն ու դերը, մշտապես մեկը մյուսին օգնական են եւ հենարան: Կարծում եմ՝ ամենակարեւորը դա է:

-Ի՞նչ պետք է անի կինն անփոխարինելի լինելու համար:

-Չգիտեմ (ծիծաղում է): Ինձ թվում է՝ նմանատիպ գաղտնիքները երբեք չեն ունենա իրենց հստակ պատասխանները:

-Ձեր արտաքին տեսքը միշտ պետք է կատարյալ լինի՞, թե՞ երբեմն առանց դիմահարդարման ու հատուկ պատրաստության տնից դուրս գալու ցանկությունուն եք ո՞ւմ:

-Դուք ինձ երեւի թե տեսնում եք եթերում, նկարահանումների ընթացքում, իսկ մնացած օրերին ես շատ պարզ ու հասարակ եմ, երբեւէ կախվածություն չեմ ունեցել դիմահարդարումից եւ նմանատիպ բաներից, շատ սիրում եմ սպորտային համազգեստ, ջինսեր, ու ընդհանրապես դիմահարդարված չլինել. hոգնում եմ:

-Ո՞րն է կին լինելու ամենամեծ բերկրանքը:

-Մայրությունը: Ես երջանիկ մայր եմ. տղաս իմ կյանքի լուսավոր կետն է:

600x580

-Ո՞րն է կնոջ ամենախոցելի տեղը, որից գուցե օգտվում են տղամարդիկ:

-Կինը պետք է լինի հանդուրժող, երեւի այդ հանդուրժողականությունը որոշակի դեպքերում սխալ է ընկալվում, եւ մարդիկ փորձում են օգտվել այդ հանգամանքից:

-Ասում են'ապրելու երկու ձեւ կա. Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում, եւ կարող եք ապրել այնպես, ասես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է:

-Ես հավատում եմ հրաշքների, բայց կարծում եմ նաեւ, որ այդ հրաշքները մենք պետք է ստեղծենք մեզ համար:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11968 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 570 անգամ
01.05.2024
Դիտվել է 366 անգամ
26.04.2024
Դիտվել է 227 անգամ
27.04.2024
Դիտվել է 221 անգամ
30.04.2024
Դիտվել է 165 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster