Պարմայում կանցկացվի Պիցցայի համաշխարհային առաջնություն
01.04.2013
Իտալական Պարմա քաղաքում ապրիլի 15-17-ը կանցկացվի Պիցցայի համաշխարհային առաջնություն, որի կազմակերպիչն է «Իտալական պիցցա և պաստա» հրատարակչությունը։
Ինչպես նշում է Euromag-ը, այս միջոցառումն անցկացվում է արդեն 22-րդ անգամ։ Ակնկալվում է, որ այս տարի Պիցցայի համաշխարհային առաջնությանը կմասնակցեն աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Կանադայից, ինչպես նաև աֆրիկյան երկրներից ներկայացուցիչներ։
Նախկինում այս միջոցառումը տեղի էր ունենում Սալսոմաջորե Տերմե փոքրիկ քաղաքում, սակայն մասնակիցների բավական մեծ թիվն ու ներկայացվելիք պիցցաների տեսակների աճը ստիպել են միջոցառումը տեղափոխել Պարմայի ՝ 17 հազար քմ մակերեսով Palacassa ցուցահանդեսային կենտրոն։
tert.am Դիտվել է 8273 անգամ
Читать на русском
|