Բրիթնի Սփիրսը վերջապես երջանիկ է (ֆոտո)
21.03.2013
Բրիթնին արդեն մեկ ամիս է, ինչ հանդիպում է Դեւիդ Լուկադոյի հետ: Առաջին անգամ նրանց սիրավեպի մասին շշուկներ հայտնվեցին փետրվարին: Այն ժամանակ սիրահար զույգը միասին նշեց Վալենտինի օրը. միասին սուշի վայելեցին, սակայն իրենց շատ զուսպ էին պահում: Նրանք գրեթե անբաժան են:
Վերջին շաբաթվա ընթացքում երիտասարդ զույգը 2 անգամ հաճախել է սոլյարի, մի քանի անգամ ճաշել ռեստորանում, գոլֆ խաղացել, հյուրընկալվել ընդհանուր ընկերոջ առանձնատանը…
Դեռ վերջերս Բրիթնին անասելի դժբախտ էր երևում անգամ կադրերում, սական հիմա ամերիկյան մամուլը բոլորովին այլ կարծիքի է: Պապարացիներն անընդհատ որսում են այս երջնիկ զույգին ամենահաճելի պահերին: Լուկադոն ծնունդով Վիրջինիայից է, բայց աշխատում է Լոս Անջելեսի իրավաբանական գրասենյակներից մեկում: Երևում է' նա լավ տարբերվում է հոլիվուդյան միատեսակ տղաներից: Մինչև օրս էլ զույգը պաշտոնապես չի հայտարարել հարաբերությունների մասին, բայց լուսանկարիչներն իրենց գործն արել են…
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2930 անգամ
|