Սիրահարվածությունն ավելի խելացի է դարձնում
19.03.2013
Իտալացի մասնագետները պարզել են՝ սիրահարվածությունն ու սեքսը մարդուն դարձնում են ավելի խելացի:
Սիրահարվածության սկզբնական փուլում տեղի է ունենում նյարդային բջիջների եւ գլխուղեղի ակտիվության աճ: Զույգերի մոտ, ովքեր երկար ժամանակ միասին են ապրել, չի նկատվում գլխուղեղի այնպիսի ակտիվ աշխատանք, ինչպես սիրահարության սկզբնական փուլում է: Բայց նրանք կարող են այլ կերպ նպաստել ուղեղի ակտիվ գործունեությանը՝հաճախակի սեքսով զբաղվելով: Գիտնականներն ապացուցել են, որ հաճախակի սեքսը կխթանի գլխուղեղում հիշողության եւ ուսուցմանը նպաստող բջիջների աճին: Գիտնականների պնդմամբ՝ կանոնավոր սեքսը նվազեցնում է գլխուղեղի թույլ աշխատանքի ռիսկը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4423 անգամ
|