Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ընտանեկան բռնությունից օրենքո՞վ պետք է պաշտպանվել. ՀԿ-ները և ՄԻՊ գրասենյակը պայքարում են

14.02.2013

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները զարմացած և դժգոհ են կառավարության կողմից «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի մերժման փաստից:

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում փետրվարի 14-ին թեմայի վերաբերյալ իրենց մտահոգությունները լրագրողներին ներկայացրեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները: Կոալիցիայի նախաձեռնությանը միացել էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:  «Որոշել ենք սատարել այս նախաձեռնությունը` ցույց տալով, որ մենք էլ ենք մտահոգված այն խնդրով. խոսքը վերաբերում «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի մերժմանը Կառավարության կողմից: Օրենքի նախագիծը մշակվել է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, ուղարկվել կառավարություն, բայց տեղեկացանք` վերջինս մերժել է օրինագծի ընդունում: Մենք եւս մտահոգված ենք այս խնդրով. ելնելով մեր փորձից, համագործակցելով տարբեր ՀԿ-ների հե՝ փաստում ենք`առկա է ընտանեկան բռնությունը, օրենքի անհրաժեշտությունը շատ մեծ : Եթե նույնիսկ Քրեական օրենսգրքում առկա են որոշ դրույթներ ընտանեկան բռնության վերաբերյալ, միեւնույնն է, դա երեւույթն ամբողջությամբ չի ներառում եւ չի կարող կանխարգելիչ բնույթ ունենալ, ուստի օրենքի անհրաժեշտությունը շատ մեծ է»,-  նշեց Մարդու իրավունքների պաշտպանի՝ կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը: Նրա խոսքով` օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը եւս կարեւորել է օրինագծի ընդունումը եւ իր մեկնաբանություններն է ներկայացրել նախագծի վերաբերյալ: 

 Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը, շարունակելով թեման, ասաց` իրենք էլ էին շատ կարեւորում օրենքի ընդունումն ու ,մեղմ ասած, շատ հուզված են  մերժման պատճառով: «Մենք մոտ 15 տարի աշխատել ենք կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ոլորտում եւ բոլոր հիմնավորումներն ունենք ասելու`մեզ հարկավոր է առանձին օրենք «Ընտանեկան բռնության մասին», որը կկարգավորի մի շարք հարցեր, որոնք այսօր կարգավորված չեն: Գոնե երկուսը կարող եմ նշել` ի՞նչ է ընտանեկան բռնությունը եւ ո՞վ է ընտանեկան բռնության զոհը. այս հարցերը չունեն որ մի սահմանում» ,- պարզաբանեց Սուսաննա Վարդանյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ օրենքը մշակվել է դեռեւս 2005-2006 թթ., կատարվել են ուսումնասիրություններ միջազգային փորձի, տեղական օրենսդրության, սահմանադրության շրջանակներում, հետո նոր նախագիծը ներկայացվել է կառավարություն: Նրա խոսքով` կառավարությունում երեք տարվա քննարկումներից, համապատասխան փոփոխություններից հետո շատ անսպասելի էր նման որոշումը:  Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանն էլ ասաց, որ իրենք նախատեսում են մի շարք քայլեր` ուղղված օրենքի ընդունմանը: «Առաջինը կլինի մեր բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, դրանից հետո կլինի ստորագրահավաք, որպեսզի մարդիկ միանան մեզ: Տարբեր կազմակերպություններ են հետաքրքրված այս հարցով՝ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից եւ Սփյուռքից»,-ասաց ԼարաԱհարոնյանը: 

 LADYNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի` կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը:

-Աննա՛, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը օրինագծի մշակմանը մասնակցե՞լ է:

 

-Մենք չենք  մասնակցել, բայց մարդու իրավունքներին վերաբերող բոլոր  ակտերը, նախագահի հրամանով, պետք է ուղարկվեն Մարդու իրավունքների պաշտպանի մոտ՝ կարծիքի: Մեզ ուղարկել էին Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից, եւ   պաշտպանը կարծիք էր գրել. այն բոլորին հայտնի էր:

 

-Օրինագծի ընդունումը հատկապես ո՞ր խնդիրներին լուծում կտա, որոնք, ըստ Ձեզ,ամենահրատապն են:

 

-Կլուծվեն կանանց համար ապաստարանի, ոստիկանության կողմից պատշաճ վերաբերմունքի խնդիրները. ըստ օրենքի` ոստիկանները պետք է որոշակի վեապատրաստում անցնեն:

 

-Ոստիկանության ոչ պատշաճ վերաբերմունքը, ինչպես Դուք եք ասում, կապվա՞ծ է օրենքի բացակայության հետ:

 

-Ո՛չ, պարզապես կապված է ինչ-որ կարծրատիպերի հետ:

 

-Երբ ձեզ դիմում է բռնության ենթարկված կինը, ո՞րն է լինում ձեր առաջին գործողությունը:

 

-Մենք նախ պարզում ենք`ինչն է խնդիրը, հետո տրամադրում ենք հոգեբանական աջակցություն: Դրանից հետո պարզում ենք` դիմե՞լ են ոստիկանություն, եթե` ոչ, ապա ինչո՞ւ: Իրավական աջակցություն ենք ցույց տալիս:

 

-Կանանց հիմնական խնդիրը ֆիզիկական բռնության ենթարկվե՞լն է: 


-Լինում են նաեւ հոգեբանական խնդիրներ, սահմանափակում են կնոջ ազատությունը, թույլ չեն տալիս տնից դուրս գալ. աշխատել նման հարցերով եւս դիմում են:

 

-Իսկ կանանց նկատմամբ բռնության կիրառման հետ կապված վիճակագրությունն ինչպիսի՞ն է:

 

-Հունիս-դեկտեմբեր ամիսներին բռնությունների թիվը կազմում էր 133, այսինքն` ավելացել էր նախորդ ամիսների համեմատությամբ, բայց դա նաեւ պայմանավորված էր նրանով, որ մենք ծրագիր էինք իրականացնում Շվեյցարիայի դեսպանատան հետ`հանրային իրազեկման բարձրացման հետ կապված: Դա իրականացվում էր նաեւ մեր մարզային գրասենյակների կողմից:

 

 Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3451 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 675 անգամ
15.05.2024
Դիտվել է 192 անգամ
17.05.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster