|
Շակիրան վերջապես ցույց տվեց որդու դեմքը (ֆոտո)
05.02.2013
Այսօր համացանցում հայտնվել է կոլումբիացի երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հունվարի 22-ին ծնված առաջնեկի լուսանկարը:
Զույգն այն հրապարակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ինտերնետային էջում:

Թեպետ շատերը սպասում էին, որ զույգը կվաճառի առաջնեկի լուսանկարը, ինչպես անում են շատ հայտնիներ, Շակիրան և Պիկեն ոչ միայն օրիգինալ, այլև բարեհեգի են գտնվել:
«Այցելեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայք և մասնակցեք դրամահավաքին, որը կազմակերպվում է կարիքավոր երեխաներին օգնելու նպատակով»,- կոչ է արել երգչուհին:

Նշենք, որ ավելի վաղ Պիկեն իր միկրոբլոգում հրապարակել էր որդու լուսանկարը, որում երևում էին նրա ոտքերը, փոքրիկի հագին սպորտային կոշիկներ էին:)

Այս լուսանկարի տարածումից հետո համաշխարհային լրատվամիջոցներում հայտնվեցին մի շարք հրապարակումներ, ըստ որոնց, Պիկեն մեծ ցանկություն ունի, որ որդին էլ ֆուտբոլիստ դառնա:
esyes.am Դիտվել է 3981 անգամ
|