Էրիկի, Ռիփիի, Ջուսի, Հրաչ Մուրադյանի և այլոց անհայտ մականունները
04.02.2013
Եթե յուրաքանչյուրս ունենք մեկ, երկու, ծայրահեղ դեպքում երեք անուն' նայած որ երկրում ես ծնվել, սակայն մականունը հիմնականում մեկն է' դիպուկ ու, որպես կանոն, շրջապատի համար ծիծաղելի: Մականունը ճշմարտության նման է. Դրանից չեն խուսափել անգամ թագավորներն ու նախագահները: Ի տարբերություն անվան' մականունները ծնվում են ոչ թե անվանելու, այլ բնութագրելու համար:
Դրա համար էլ մականունները շատ ավելի դիպուկ են և ավելի շատ բան են ասում տիրոջ մասին, քան անունը: Առաջին ազգանունները և անունները սկզբում մականուններ են եղել, դրանք կիրառվել են մարդուն առանձնացնելու, տարբերելու համար: Ժամանակի ընթացքում մականունն ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել: Դրանով բնութագրել են մարդու կատարած գործը և արտահայտել նրա մասին ունեցած հասարակական կարծիքը: Մականունները բազմաթիվ տեսակներ ունեն' մարմնի կառուցվածքից մինչև բնավորության ամենանուրբ շերտերը բացահայտող: Զարմանալի է, բայց հիմար թվացող, անիմաստ մականունները խոսում են ջերմ և մտերիմ վերաբերմունքի մասին:
Շարունակությունը՝ այստեղ Դիտվել է 2042 անգամ
|