Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբ կողքիդ լավ ամուսին է, ոչինչ այլևս դժվար չէ. ԵՎԱ ՍՈւՋՅԱՆ

01.02.2013

LADYNEWS-ի հյուրասրահում է երգչուհի Եվա Սուջյանը:

 

Նույն  ընտանիքից երկու հզոր ձայն, երկու տաղանդ… Եթե վերադառնանք ձեր արմատներին, կա՞ն երաժիշտներ, արվեստագետներ, ումի՞ց եք ժառանգել գենը:

Ես և եղբայրս ծնվել ենք երաժիշտների ընտանիքում: Հիշում եմ, որ անգամ 90-ականներին, երբ մենք` հայերս, ճգնաժամ էինք ապրում, մայրս մոմի լույսի տակ մեզ երգեր էր սովորեցնում, և մենք միասին երգում էինք: Երաժշտությունն էր, իհարկե, որ օգնում էր շատերին հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:

Դժվար չէ՞, երբ մի ընտանիքում երկու մարդ նույն մասնագիտությամբ են աշխատում: Մասնագիտական բանավեճեր հաճա՞խ են լինում քո ու Գոռի միջև:

Իհարկե լինում են, բայց առողջ բանավեճեր: Մենք միմյանցից միշտ օրինակ ենք վերցնում և սովորում:

Իսկ փոքր ժամանակ ինչպիսի՞ն էիք… Հետաքրքիր է` ի՞նչ հիշողություններ կան մանկության հետ կապված,  հետաքրքիր պատմություններ…. 

Մեր մանկությունը շատ բուռն է անցել: Մենք միշտ մտերիմ քույր ու եղբայր ենք եղել և կանք:  Մեր տնից երաժշտությունն անպակաս էր դեռ մանկության տարիներից: Եղբայրս` Գոռը, թասերից բաղկացած հարվածային գործիք ուներ, և մենք միահամուռ ուժերով ստիպում էինք մեր հարևաններին լսել մեզ օրը 24 ժամ (ծիծաղում է- LN):

Եվա Սուջյանին մարդիկ ճանաչեցին X factor նախագծի շրջանակներում, հատկապես երբ բոլորին ցնցեց քո`  Hallelujah երգի կատարումը: Ինքդ ե՞րբ ես համարում քո երաժշտական կարիերայի և դրանում հաջողության հասնելու սկիզբը:


21 տարկեան էի, երբ առաջին անգամ երգեցի Տիկնիկային թատրոնի բեմից STRYFE խմբի կազմում: Թերևս դա էր սկիզբը:

Ի սկզբանե դասական երաժշտության ուղին էիր ընտրել, ի՞նչը ստիպեց փոխել միտքդ: Ի՞նչը քեզ տարավ ռոքի ուղով:

Կոնսերվատորիայում սովորել եմ մեծն Գոհար Գասպարյանի դասարանում և այն, ինչ հիմա գիտեմ և փոխանցում եմ աշակերտներիս, նրա շնորհիվ է:  Բայց որքան էլ սիրում եմ դասականը, այն ինձ չի ոգևորում այնքան, ինչքան ռոք երաժշտությունը: Ես ինձ գտել եմ այդ ժանրում:

Շատերի կարծիքով, ռոքն ու կինը անհամատեղելի են, ի՞նչ ես դու կարծում…

Այդ թյուր կարծիքն ինձ մոտ ծիծաղ է առաջացնում: Երաժշտությունը սեռ չի ճանաչում:

Ռոքի կոպտությունն ու ագրեսիան չե՞ն անդրադառնում կանացիության վրա:

Իսկ ռոքը կոպիտ կամ ագրեսիվ չէ: Դա հարաբերական կարծիք է:

Հիմա, երբ Եվան արդեն իր առանձին ընտանիքն ունի, դժվար չէ՞ համատեղել անձնական կյանքը  և երաժշտական կարիերան:

Երբ կողքիդ ունես լավ ամուսին կամ կին, ոչինչ այլևս դժվար չէ:

Հասցնո՞ւմ ես տնային գործեր անել… Որպես տան կին, ի՞նչ հոգսեր կարող է ունենալ Եվան:

Երբեմն ինքս եմ զարմանում, թե ինչպես եմ հասցնում, բայց քանի որ տնային և ոչ մի գործ որպես հոգս չեմ ընկալում, դա ինձ հեշտ է տրվում: Իհարկե երբեմն նաև ծիծաղելի իրավիճակներում եմ հայտնվում: Օրինակ, երբ կերակուր եմ պատրաստում և միաժամանակ աշակերտովս եմ զբաղվում ու մոռանում գազի վրա եփվող կերակուրի մասին (ծիծաղում է-LN):

Ինքս ներկա եմ եղել քո համերգին (Տիկնիկային թատրոնում բարեգործական համերգի շրջանակներում), աննկարագրելի շատ էմոցիաներ են դուրս գալիս քեզնից: Առհասարակ էմոցիոնա՞լ ես:

Կարող եմ ասել, որ չափից դուրս էմոցիոնալ մարդ եմ և երբեմն շատ խոցելի:

Եթե մի քանի հատկանիշներով տարբերակենք, թե ինչպիսին է Եվան բեմում  և առօրյայում, ապա…

Այնպես է ստացվել, որ ես թե բեմում, թե առօրյայում նույնն եմ: Իրականում բեմն այն տեղն է, որտեղ դու չես կարող չլինել այնպիսին, ինչպիսին կաս: Այն հոգու հայելին է:

Հնարավո՞ր է` մի օր էլ Եվան գնա Եվրատեսիլ: Կա՞ ցանկություն, աշխատանք` ուղղված դրան:

Ես երբեք ոչինչ չեմ բացառում: Ամեն բան հնարավոր է, բայց դա ցանկություն կամ գերխնդիր չէ:  Իմ ցանկությունն ու երազանքն է երգի միջոցով փոխանցել մարդկանց սեր կյանքի հանդեպ: Ասելիքս գուցե նոր չէ, բայց մենք երբեմն մոռանում ենք սիրո ուժը: Սերը կյանքի, բնության, դիմացինի հանդեպ կարող է փոխել աշխարհը:

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7869 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 643 անգամ
23.04.2024
Դիտվել է 190 անգամ
25.04.2024
Դիտվել է 138 անգամ
26.04.2024
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster