Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ինքնավստահ, էմոցիոնալ, երջանիկ. ՀՀ շախմատի չեմպիոնուհին` իր անսպասելի հոբբիների մասին

29.01.2013

LADYNEWS.am-ի  հյուրասրահում է Հայաստանի շախմատի 2013 թ. չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը:

 

Ի՞նչ զգացողություններ ունի Հայաստանի շախմատի չեմպիոնուհին նման հաջողությունից հետո: Ի՞նչ է նշանակում այս հաղթանակը քեզ համար:

-Շատ-շատ հաճելի զգացողություներ ունեմ, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ՝ ինչքան պարտավորեցնող է չեմպիոնական տիտղոսը: Հայաստանի առաջնությունում նախորդ տարիներին զբաղեցրել եմ երկրորդ, երրորդ տեղերը, պետք էր նաև առաջինը լինել վերջապես: Նաև կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, որ պատմության մեջ նշվում են առաջինների անունները… Ուրախացել եմ ծնողներիս համար, քանի որ իրենք շատ էին սպասում այս հաղթանակին: Երկուսն էլ վաստակավոր մարզիչներ են, եւ հատկապես հորս հետ աշխատանքը չի դադարում նաև տանը: Նա անգամ հուզվեց. չէի սպասում, ուզում էր թաքցնել, բայց նկատեցի…

 

Այն, թե ինչ ես կարողանում անել շախմատում, տեսան բոլորը, բայց LADYNEWS-ի ընթերցողներից շատերը կուզեն իմանալ Հայաստանի շախմատի չեմպիոնուհու նաև ոչ շախմատային հետաքրքրությունները: Շա՞տ են:

Այնքան շատ են հոբբիներս, որ մեկ-մեկ զարմանում եմ՝ ոնց եմ հասցնում շախմատ պարապել (ծիծաղում է-LN): Իհարկե երկրորդ հատվածը կատակ էր, քանի որ ինչ էլ անելու լինեմ, միայն՝ շախմատային գործերս ավարտելուց հետո: Հոբբիներիս ցանկի առաջին հորիզոնականում վիդեոմոնտաժն է. շա՜տ եմ սիրում: Ինքս նկարում ու մոտաժում են տեսանյութեր, հիմնականում՝ մեր աշակերտների վերաբերյալ:

Ինչ-որ չափով զբաղվում եմ նաև լրագրությամբ, մանավանդ որ դա իմ երկրորդ մասնագիտությունն է. ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սպորատային լրագրության բաժինը: Շախմատի դպրոցի կայքի համար նյութեր եմ պատրաստում:

Շատ-շատ եմ սիրում խոհանոց: Հենց ազատ ժամանակ եմ ունենում, ինտերնետից հետաքրքիր բաղադրատոմսեր եմ գտնում, պատրաստում, ընդ որում՝ տարբեր երկրների խոհանոցներից:

Չեմ կարող չընդհատել և չխնդրել մեր լեդիներին  ներկայացնել մի բաղադրատոմս, որն ասոցացնում ես շախմատի հետ, և բարդ չի լինի պատրաստելը…

Այ-այ… Երևի մեզ բոլորիս «Զեբրա» անունով հայտնի տորթն է շախմատ հիշեցնում: Բայց ինքս չեմ փորձել պատրաստել. ասում են՝ բարդ պրոցես է իսկական բաղադրատոմսով պատրաստելը:

Քանի որ արդեն չեմպիոնուհի ես, չես կարող չփորձել այդ բարդ բաղադրատոմսը…

Այո-այո… (ծիծաղում է-LN):

Շարունակենք հոբբիների շարքը…

Ունեմ տնային բույսերի մեծ ու գեղեցիկ հավաքածու՝ թե պտղատու, թե դեկորատիվ: Ափսոս, չունեմ հարմար պատշգամբ, որ ծաղիկներիս ապահովեմ մշտական մաքուր օդով (ժպտում է-LN): Մյուս հոբբիս… երգելն է: Անգամ ուզել եմ մասնակցել տարբեր մրցույթների, բայց շախմատի ոլորտում ճանաչված լինելս հետ է պահել ինձ այդ մտքից: Երգում եմ ինձ համար, իսկ լսարանս սենյակիս պատերն են : Հուսով եմ՝ հարսանիքիս ժամանակ կբացահայտեմ տաղանդս. նման պլաններ ունեմ (ժպտում է-LN):

Ուրեմն պարզենք, թե երբ սպասենք այդ իրադարձությանը: Ընտրյալ ունի՞  Հայաստանի շախմատի չեմպիոնուհին:

Ընտրյալ ունեմ, այո, արդեն ավելի քան չորս տարի: Մասնագիտությամբ զինվորական է, սահմանապահ, այս տարի կստանա ավագ լեյտենանտի կոչում: Ամուսնության հարցը դեռ պարզ չէ… Կարող ենք հենց հիմա էլ ամուսնանալ, բայց դա նշանակում է վերջ դնել իմ կարիերային և տեղափոխվել՝ ապրելու սահմանում: Ամեն բանի վրա այդպես խաչ դնել չեմ կարող:

Իսկ ինչպե՞ս եք պահում կապը, շփումը, դժվա՞ր չէ:

Շատ բարդ է, բայց ես արդեն սովորել եմ: Առաջին երեք տարին իրար տեսնում էինք կես տարին մեկ, հիմա արդեն՝ երկու-երեք ամիսը մեկ: Վատ է նաև հեռախոսային կապը, քանի որ հենց սահմանին է ծառայությունը: Օր է լիում, մեկ ժամ չարչարվում եմ, մինչև հնարավոր է լինում զանգել:

Ի դեպ, պատմելուցդ զգում եմ՝  շախմատիստուհու համբերատարությամբ ես զինված դժվարությունների դեմ…

Այո… (ժպտում է-LN): Դժվար է, բայց նա իմ ըտրյալն է, վստահում եմ իրեն և համոզված եմ, որ ապագայում երջանիկ ենք լինելու: Բոլորն էլ, կարծում եմ, անցնում են դժվարությունների միջով, ամեն մեկը՝ իր ձևով:

Եթե շփվելն է այսքան դժվարություններով ուղեկցվում, ծանոթանալն էլ պիտի որ հեշտ չլիներ… Ինչպե՞ս եք ծանոթացել:

Նա էլ է շախմատիստ եղել, և մենք անգամ խաղացել ենք իրար հետ տարիներ առաջ… Նախ՝ ասեմ, որ ես փոքր տարիքից շատ-շատ սիրել եմ զինվորականներին և ամեն բան, որ կապված է նրանց հետ: Անգամ զինվորականնների մասին ֆիլմեր նայելիս սիրահարվում էի դերասաններին (ծիծաղում է-LN): Ունեի զինվորականի համազգեստ հիշեցնող տաբատ, այդ նախշով գրիչ… Երբ սկսեցինք  ինտերնետով շփվել, ես չգիտեի՝ զինվորական է, միայն գիտեի, որ սովորում է Ռուսաստանում՝ Կուրգանում: Երբ ավելի ուշ ասաց, զարմացել ու ապշել էի: Հասկացա՝ վերջ, ես իմ հերոսին գտել եմ…

Երեք բառ, որոնցով քեզ կբնորոշեիր առաջին հերթին…

Ինքնավստահ, բայց ոչ եսասեր: Էմոցիոնալ. մի քիչ հակասում են իրար ինքնավստահությունն ու զգացմունքայնությունը, բայց ես իսկապես այդպիսին եմ: Երրորդ բառն էլ… երջանիկ:

Ինչ զուտ աղջկական նախասիրություններ ունես՝ կապված նորաձևության, կոսմետիկայի ու նման բաների հետ…

Եվ լավ հագնվել եմ սիրում, և կոսմետիկա… Շոփինգն իմ սիրած զբաղմունքներից է և նախամրցաշարային, և հետմրցաշարային սթրեսներից դուրս գալու համար (ծիծաղում է-LN):

Եթե չեմ սխալվում, Օձի տարին հենց քոնն է, եւ նման մեկնարկ ունեցար…

Այո, իմ տարին է և տրամադրել եմ ինձ, որ լուրջ ձեռքբերումներ, հաջողություններ եմ ունենալու հենց այս տարի: Առաջինն արդեն ունեցա (ժպտում է-LN):

 

Հ.Գ. Փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի շախմատի տանը, Աննան ՀՀ շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ միասին համաժամանակյա խաղ կանցկացնի Հայաստանի բուհերի լավագուն շախմատիստուհիների հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7419 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 413 անգամ
25.04.2024
Դիտվել է 251 անգամ
26.04.2024
Դիտվել է 203 անգամ
27.04.2024
Դիտվել է 194 անգամ
30.04.2024
Դիտվել է 104 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster