Քրիստինե Պեպելյանը ներողություն է խնդրում լրագրողներից
22.01.2013
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներողություն է խնդրում հարցազրույցի համար իրեն դիմած բոլոր լրագրողներից: Երգչուհին դեկտեմբերին 168.am-ին տվածհարցազրույցում նշել էր, որ դա իր վերջին հարցազրույցն էր՝ մինչ գալիք նորությունները: «Ինչպես խոստացել էի, այս տարի ևս կներկայացնեմ ձեզ նոր աշխատանքներ: Պլաններն ու անելիքները շատ են, ու ես արդեն պատրաստ եմ աշխատելու: Քանի որ չեմ սիրում խոսել դեռ չարված աշխատանքի մասին, պետք է ներողություն խնդրեմ լրագրողներից' հարցազրույցի հրավերները մերժելու համար, որովհետև քանի դեռ չկա արված աշխատանք, չկա նաև ասելիք, ուստի կաշխատեմ'խոսելու փոխարեն: Հուսով եմ՝ ըմբռնումով կմոտենաք: Իսկ իմ երկրպագուներին մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կողքիս լինելու համար և խոստանում եմ նոր ու հետաքրքիր երգեր»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է Քրիստինե Պեպելյանը:
slaq.am Դիտվել է 2286 անգամ
|