Բրազիլական կայքը վճարովի «խանդի տեսարան» է սարքում Facebook-ում
18.01.2013
Բրազիլիայում արտասովոր ծառայություն է բացվել: Որոշակի վճարի դիմաց այն Facebook-ում գոյություն չունեցող ընկերուհու լրիվ իրական էջ է բացում:
NamoroFake ծառայությունը նախատեսված է տղամարդկանց համար, որոնք չունեն ընկերուհի, բայց նրանք չեն ցանկանում դա խոստովանել, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց նախկին ընկերուհիներին խանդելու առիթ տալ:
«Ներկա ընկերուհու» բազային էջի համար (7 օրով եւ 10 գրությամբ) պետք է վճարել 39 ռեալ (մոտ 19,12 դոլար): Տնտեսելու համար կարելի է պատվիրել մեկշաբաթյա «նախկին ընկերուհու» էջ, որը կարժենա 19 ռեալ (9,32 դոլար) կամ եռօրյա էջ 10 ռեալով (4,9 դոլար):
Մեկ ամիս կեղծ ընկերուհու էջի համար անհրաժեշտ կլինի վճարել 99 ռեալ (48,55 դոլար):
Այս նախագիծն այնքան մեծ հաջողություն է ունեցել, որ կայքի աշխատակիցները դադարեցրել են նոր պատվերների ընդունումը: Կայքի հիմնադիրը լցված է լավատեսությամբ եւ հայտարարել է, որ մտադիր է նմանատիպ ծառայություն բացել նաեւ կանանց համար, հաղորդում է «Ռիդուսը»:
news.am Դիտվել է 2022 անգամ
|