2012-ի լավագույն խումբը RU TV հեռուստաընկերության կարծիքով Պոտապն ու Նաստյան են: Նրանք ներկայացրել են իրենց նոր երաժշտական տեսահոլովակը' «Ռուռուռու»: Որպեսզի տեսահոլավակն ավելի դինամիկ և պոզիտիվ լինի, երգիչները խնդրել են երկրպագուներին ուղարկել իրենց տարբերակները: Կարող եք նայել, թե ինչ է ստացվել արդյունքում:
«Ռուռոոուռու պարը համաժողովրդական բարձր տրամադրության արտահայտում է,-ասում է Պոտապը,- այն ցրում է բոլոր բացասական մտքերը, ամենուրեք բարձր տրամադրություն և լուսավորություն ապահովում»:
Նաստյայի խոսքով' յուրաքանչյուրը, ով կնայի տեսահոլովակը, կարող է անսահման ուրախություն ձեռք բերել, բարձր տրամադրություն: