Քեմբրիջի դքսուհին ամուսնու' արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ այցելել է միջոցառման' նվիրված իր առաջին պաշտոնական դիմանկարի ցուցադրությանը: Դիմանկարի հեղինակը նկարիչ Փոլ Էմսլին է: «Ես կարծում եմ, որ այն հիանալի է, զարմանալի…. Ուղղակի հիասքանչ է»,-ասել է Քեյթն իր դիմանկարի մասին:
Քեյթն ու Ուիլյամը մոտ 10 րոպե դիտել են նոր նկարը, մինչև նրանց է միացել նկարիչն իր ընտանիքի հետ: Ուիլյամը նույնպես հիացած է եղել նկարով;
Նկարիչը խոստովանել է, որ մի փոքր շեղվել է բնօրինակից. «Ես ստիպված էի մի փոքր փոխել աչքերի գույնը, որպեսզի այն համընկներ բլուզի գույնի հետ: Ինձ համար ամենկարևորը դքսուհու դիմագծերի փոխանցումն էր»: