Դիմակի 5 բաղադրատոմս դեմքի ձմեռային խնամքի համար
12.01.2013
Ձմռանը մեր դեմքի մաշկն ունի առավելագույն խնամքի կարիք: Խնամքի ամենաարդյունավետ տեսակը բնական դիմակներն են, որոնք հեշտությամբ կարելի է ստանալ տնային պայմաններում:
Խաղողի դիմակ. բլենդերով հարեք խաղողը 2 թեյի գդալ ալյուրի հետ: Խառնուրդը քսեք մաշկին, թողեք 10 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:
Ճակնդեղի դիմակ. քերիչով անցկացրած ճակնդեղին ավելացրեք 2 ճաշի գդալ կեֆիր: Խառնուրդը քսեք մաշկին, թողեք 10 րոպե, ապա լվացեք:
Е վիտամինի դիմակ. կես ավոկադոն խառնեք 1 ճաշի գդալ մեղրի և Е վիտամինի հետ: Ստացված դիմակը քսեք դեմքին` թողնելով 20 րոպե:
Բանանի դիմակ. 1 ճաշի գդալ վարսակի փոշին, 1 թեյի գդալ թթվասերը և մեկ բանանը լավ խառնեք: Դիմակը հաստ շերտով քսեք դեմքին, թողեք 10 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Ձվի դիմակ. մեկ ձվի դեղնուցին ավելացրեք նարնջի՝ քերիչով անցկացրած կեղև ու 1 կաթիլ ցանկացած բուրավետ յուղ: Դիմակը մերսման շարժումներով քսեք դեմքին, թողեք 10 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6473 անգամ
|