Սիրուշոն ամենահավանական մասնակիցն է Հայաստանից «Եվրատեսիլ 2013»-ին
11.01.2013
Եվրատեսիլի պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է տեղեկատվություն՝ ըստ որի «Եվրատեսիլ 2013»-ին հնարավոր է նաև Սիրուշոյի մասնակցությունը:
Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, պարզաբանելով տեղեկատվությունը, հայտնել է, որ այս պահին քննարկվում են հնարավոր մասնակիցների անունները, այդ թվում նաև Սիրուշոյի:
«Յուրաքանչյուրը, այդ թվում՝ Սիրուշոն, համարվում են հավանական թեկնածուներ: Այնտեղ քննարկվում է հավանական թեկնածուների հարցը, պարզապես ավելի շատ Սիրուշոյի մասնակցությունն է քննարկվում, որևէ բան չի որոշվել և ոչինչ չի ասվել, դրանք դեռ քննարկումներ են»,- ավելացրել է Գասպարյանը:
slaq.am Դիտվել է 2312 անգամ
|