Աղջիկն իր կուրծքը «տրամադրում է» որպես գովազդային վահանակ
11.01.2013
Փարթամ մարմնաձևերով գեղեցկուհին սեփական կրծքով փող վաստակելու ֆանտաստիկ եղանակ է մտածել. չեխուհին գովազդներ է տեղադրում կրծքի վրա, գրում է The Sun-ը:
Ընդամենը 5 եվրոյով բոլոր ցանկացողները կարող են իրենց գովազդը տեղադրել նրա ընդամենը մեկ կրծքին: Երկուսի դեպքում՝ գործում է զեղչ՝ 9 եվրո:
Աղջիկն անհայտ է, նա իր մասին տեղեկություն է զետեղել չեխական գովազդների կայքում, որում ասում է. «Ես գեղեցիկ երիտասարդ աղջիկ եմ և առաջարկում եմ կուրծքս շնորհավորական բացիկների և գովազդների համար: Ուղարկեք ինձ ձեր հաղորդագրությունը և ես ձեզ կուղարկեմ լուսանկար՝ ձեր հաղորդագրությամբ իմ կրծքին»:
Այս գովազդային նախաձեռնությունն արդեն իսկ մեծ արձագանք է գտել Facebook-ում: Մարդիկ գեղեցկուհուն կրկնակի գին են առաջարկում՝ հաղորդագրություններն անձամբ «զետեղելու» հնարավորության համար:
tert.am
Դիտվել է 2408 անգամ
|