Բրեդ Փիթը գրանցվել է Twitter-ի չինական տարբերակում և անակնկալ հայտարարություն արել
08.01.2013
Հոլիվուդի աստղ Բրեդ Փիթը գրանցվել է Twitter միկրոբլոգային սոցկայքի չինական տարբերակում' Sina Weibo-ում, հայտնում է Huffington Post-ը:
Այս մասին հայտնի է դարձել, երբ առեղծվածային tweet է արել ինքը' դերասանը' միանգամից հազարավոր հետևորդների ձեռք բերելով:
«Ճիշտ է: Հա, ես գալիս եմ»,- գրառել է դերասանը' ստանալով 14 000 մեկանաբանություն, որոնք հիմնականում զարմանք են արտահայտում:
Ըստ աղբյուրի' Փիթին արգելված է Չինաստան մուտք գործել 1997-ի «7 տարի Տիբեթում» ֆիլմից հետո, որում պատկերվում է Տիբեթում Չինաստանի կողմից վարվող կոշտ քաղաքականությունը:
Այժմ Weibo-ում Փիթն ունի ավելի քան 100 000 հետևորդ:
tert.am Դիտվել է 2254 անգամ
|