Արքայադուստր Դիանայի սկանդալային լուսանկարը հայտնվել է համացանցում
07.01.2013
Ինչպես հաղորդում է FrancePresse-ը, 20x25սմ չափի սև-սպիտակ լուսանկարում երիտասարդ Դիանան է՝ նստած մոտավորապես իր տարիքի տղամարդու ծնկներին. վերջինս գիրք է կարդում:
Անհայտ լուսանկարչի լուսանկարում երևում է նաև Johnnie Walker վիսկիի շիշը: Լուսանկարը թվագրված է 1981թ. փետրվարի 26-ին, այսինքն' Դիանա Սփենսերի և արքայազն Չարլզի նշանադրության մասին պաշտոնական հայտարարությունից 2 օր անց:
Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով' լուսանկարի գինը բավական բարձր կլինի, քանի որ այն նախկինում հրատարակված չի եղել:
Slaq.am Դիտվել է 2519 անգամ
|