Պիկեն կատակել է` հայտնելով, թե Շակիրան ծննդաբերել է
28.12.2012
Արևմտյան ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ երգչուհի Շակիրան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին՝ վկայակոչելով Twitter-ի իր միկրոբլոգում երգչուհու ընկերոջ՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի գրառումը։
«Ծնվել է մեր որդին։ Մենք շատ երջանիկ ենք։ Շնորհակալություն բոլորին շնորհավորանքների համար»,- գրել է նա։
Սակայն, ինչպես հայտնում է Вести-ն, ավելի ուշ լրագրողները կասկածել են այդ տեղեկության իրավացիությանը. այդ գրառումն արվել է Իսպանիայում նշվող Ծիծաղի օրը։ Երգչուհու և նրա ընկերոջ ներկայացուցիչները երեխայի ծնվելու մասին լուրը դեռ չեն հաստատել։
Լրագրողների և երկրպագուների կասկածները ցրել է անձամբ Ժերար Պիկեն։
Որոշ ԶԼՄ-ներում արդեն սկսել են գուշակել, թե ինչպես կանվանեն երեխային։ Դրան պատասխան ֆուտբոլիստը գրել է՝ «Նա ունի ընտանիք։ Մենք անվանել ենք նրան Ինոկենտիո։ Երջանիկ Ծիծաղի օր ձեզ»։
Երեխայի ծնվելուն զույգը սպասում է հունվարի սկզբին։
tert.am Դիտվել է 2738 անգամ
|