Շակիրան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին
28.12.2012
Կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, հայտնում է Tatler-ը։
Ուրախալի լուրն առաջինը հայտնել է երեխայի հայրը՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն։ Նա Twitter-ի իր էջում որդու ծննդյան կապակցությամբ հաղորդագրություն է տեղադրել։
«Այսպիսով, մենք որդի ենք ունեցել, և երջանկությունից մեզ պարզապես 7-րդ երկնքում ենք զգում։ Շնորհակալ եմ բոլորին՝ շնորհավորանքների համար»,-գրել է նա։
Որևէ այլ մեկնաբանություն Պիկեն չի թողել։
tert.am Դիտվել է 2524 անգամ
|