Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Լեւոն Արոնյանի սիրո եւ երջանկության բանաձեւը

26.12.2012

«Մարդն իր երջանկության դարբինն է: Ամենասխալ բանն է մտածել, թե դու պարզապես զինվոր ես եւ չես կարող թագուհի դառնալ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի երկրորդ լավագույն շախմատիստ, Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը: 

Լեւոն, ամփոփենք 2012 թվականը: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:

2012-ն իմ ամենահաջող տարին էր, քանի որ հոլանդական Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում հաջող հադես եկա եւ տարին ինձ համար հենց այդտեղից արդեն լավ սկսվեց: Հետո շատ նվաճումներ չունեցա, քանի որ քիչ էի խաղում, բայց հաղթանակը Օլիմպիադայում կարեւորագույն արդյունքն էր: Կարծում եմ` ոչ միայն իմ կյանքում, այլ նաեւ մեր թիմի պատմության ամենամեծ նվաճումներից մեկն է հաղթանակը Ստամբուլում:

Այս տարվա Համաշխարհային օլիմպիադան առանձնացնո՞ւմ էիք մյուս Օլիմպիադաներից:

Այո, այս տարի բոլոր հավաքականները յուրահատուկ եռանդով էին ցանկանում մեզ հաղթել: Միշտ էլ ցանկացել են հաղթել, բայց այս տարի դա նման էր ֆանատիզմի: Իսկ երբ հակառակորդը այդպես մարտական է տրամադրված խաղին, նրան հաղթելը կրկնակի հաճույք է:

Լեւոն այս տարի դարձար 30 տարեկան: Ինչ-որ բան փոխե՞ց այդ թիվը քո կյանքում:

Երբ ես 20 տարեկան էի եւ նոր էի տեղափոխվել Գերմանիա, ես կարելի է ասել հստակ չէի տեսնում իմ ճանապարհը: Տասը տարի անց կան նվաճումներ, եւ այն ճանապարհից, որը ես անցա այս տասը տարում, ես շատ գոհ եմ: Չէի սպասում, որ իմ առջեւ դրած նպատակներից այդքան շատերին կհասնեմ:

Ինչպե՞ս նշեցիր ծննդյանդ օրը:

Ծննդյանս օրը մասնակցում էի մրցաշարի եւ չնշեցի: Ինձ համար ամեն օր էլ ծննդյան օր է, քանի որ եթե դու անում ես քո սիրած գործը այն մարդկանց շրջապատում, որտեղ քեզ հաճելի է` դա արդեն մեծ ուրախություն է: Չեմ կարծում, որ հենց մեկ օր պետք է լինի, որը պետք է նշել:

Կանայք այդքան էլ չեն սիրում 30 թիվը: Ինչպե՞ս են տղամարդիկ ընդունում իրենց այդ տարիքը:

Կնոջ եւ տղամարդու մոտ տարբեր է: Կինը 30-ից հետո պետք է մտածի ընտանիք կազմելու մասին, քանի որ նրա կենսաբանական ժամանակը առաջ է գնում: Տղամարդու մոտ մի քիչ այլ է, նա ինչքան մեծանում է, այնքան չի մեծանում:

Դու ինքդ չե՞ս մտածում ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու մասին:

Իհարկե, մտածում եմ: Բայց ամեն բան իր ժամանակն ունի:

Այս տարի շախմատային հաղթանակներից բացի, ի՞նչ այլ իրադարձություններ կնշեիր:

Քանի որ մենք շատ զբաղված ենք մեր աշխատանքով, չենք հասցնում տեսնել աշխարհում տեղի ունեցող շատ իրադարձություններ: Կարող եմ ասել, թե շախմատային կյանքում ինչ նորություններ են եղել ու կան, իսկ առհասարակ այլ բաներից այդքան էլ քաջատեղյակ չեմ:

Facebook-ի քո էջի լուսանկարներից երեւում է, որ շատ ես սիրում ճանապարհորդել:

Այո, շատ եմ սիրում ճանապարհորդել: Այդ պատճառվ էլ ամանորյա տոները անցկացնում եմ Ֆիլիպիններում:

Այս տարվա ամենահետաքրքիր գիրքը ու ֆիլմը:

Այս տարի կարդացել եմ երկու գիրք ջազ երաժիշտ Ջոն Քոլթրեյնի մասին` նրա կենսագրությունն ու հարցազրույցները: Ֆիլմերից սիրում եմ դիտել Յասուձիրո Օձուի աշխատանքները:

Կա՞ մի գիրք, որը խորհուրդ կտաս կարդալ:

Կան գրքեր, որոնք եթե կարող ես` պետք է կարդաս: Օրինակ` Անդրեյ Պլատոնովի «Չեւենգուրն» ու «Մոսկվան»: Եթե, իհարկե, հետաքրքրում է ԽՍՀՄ ժամանակաշրջանի եւ դրանից առաջ եղած կյանքը:

Եթե ժամանակը մեկ տարով հետ տային, ինչ-որ բան կփոխեի՞ր քո կյանքում:

Դժվար է ասել, բայց կարծում եմ անցյալի մասին չարժե մտածել:

Սիրո՞ւմ ես ամանորյա տոները:

Կարեւոր տոն է: Մարդիկ ուրախանում են, բայց ինձ համար այն այդքան էլ կարեւոր չէ: Կոնկրետ ինձ տոները խանգարում են: Այսպիսի տոները կամ երբ հաղթանակ ես տանում եւ սկսում ես տոնել` դա խանգարում է մարզվել:

Ձեր ընտանիքում կա՞ ամանորյա հատուկ ավանդույթ, որը միշտ պահում եք:

Ոչ, չկա: Ես ինքս միշտ սիրում եմ Նոր տարին տաք երկրներում նշել:

Նվերներ տալ սիրո՞ւմ ես:

Ես Christmas shopping-ը չեմ սիրում, բայց նվերներ անել շատ եմ սիրում:

Ամանորի ամենահիշվող նվերը:

Նվեր չգիտեմ, բայց միշտ հիշում եմ Նոր տարվա մանդարինները: Եվ պարտադիր էր, որ մինչեւ Նոր տարի ես բոլոր մանդարինները ուտեի:

Եկող տարվա հետ կապված ոչ շախմատային ի՞նչ ծրագրեր ունես:

Շատ եմ ցանկանում գնալ Նյու Յորք: Ընկերներ ունեմ այնտեղ: Միշտ հրավիրում են ինձ` իմանալով, որ ես երաժշտություն շատ եմ սիրում: Ամեն տարի ասում եմ` հաջորդ տարի:

Երբեք ցանկություն չի՞ եղել Գերմանիայից տեղափոխվել այլ երկիր:

Պարզ է, որ աշխարհում շատ ավելի հետաքրքիր տեղեր կան ապրելու համար, թե իրենց կլիմայով, թե այլ բաներով, բայց ինձ Գերմանիան դուր է գալիս: Ինձ հանգստություն է ներշնչում այդ երկիրը:

Շատ հայերի  համար դժվար է լինում հարմարվել Եվրոպայի երկրների կյանքին:

Շախմատիստն ինքն իրենով ազգություն չունի: Մենք սիրում ենք հանգստություն:

Ի՞նչն է քեզ օգնում լինել միշտ խաղաղության մեջ:

Տարբեր արվեստները: Մի բան կարդալուց կամ լսելուց հանգստություն ես ձեռք բերում:

Աստծուն հավատո՞ւմ ես:

Նրա հիմիկվա ֆորմայով` ոչ:

Իսկ ինչպիսի՞ն է քեզ համար Աստված:

Ինձ թվում է, որ այն իմաստությունը, որը կա հավատքի մեջ կորում է, երբ դրա մասին այդքան շատ խոսում են մարդիկ, ովքեր իրենց մեջ այդքան հավատք չունեն: Ես չեմ ընդունում, որ ինչ-որ մեկը  պետք է ինձ ասի, թե ինչպիսին է Աստված: Դա ինքն իրեն պետք է գա մարդու մոտ: Ինձ թվում է, որ մարդու մոտ պետք է լինի ոչ թե այն հարցը` ինչպես եմ ես ստեղծվել, այլ այն միտքը, թե ինչ լավ է, որ ես կամ:

Այսինքն, մարդն իր երջանկության դարբի՞նն է:

Իհարկե, մարդն իր երջանկության դարբինն է: Ամենասխալ բանն է մտածել, թե դու պարզապես զինվոր ես եւ չես կարող թագուհի դառնալ:

Ամեն բան հնարավո՞ր է փոխել:

Կարծում եմ` այո: Գրեթե` ամեն ինչ: Պետք է հավատաս քո ուժերին:

Լեւոն, իսկ երբ հետ ես նայում, չես տեսնո՞ւմ, որ ինչ-որ բաներ նպաստել են եւ օգնել քեզ կյանքում:

Օգնել է այն, որ մայրս ինձ պայքարել է սովորեցրել:

Շախմատային մտածելակերպը երբեմն չի խանգարո՞ւմ առօրյա կյանքում: Չի՞ լինում, որ հասարակ կյանքի դրվագները, որոնք պետք է ապրել էմոցիայով քեզ մոտ գերակշռում են հաշվարկները:

Ինձ մոտ կյանքս հիմնականում իմպրովիզի վրա է:

Կանե՞ս մի բան, եթե կասկածես, որ գուցե հետագայում քեզ դրանից վնաս լինի:

Եթե համոզված լինեմ, որ վատ կլինի` չեմ անի: Ինձ խելոք մարդ եմ համարում եւ հիմարություններ չեմ անի: Անգլերենում կա արտահայտություն` managing the risk:

Ասում են, որ  տղամարդը կյանքում պետք է երեք բան` տուն կառուցի, որդի ունենա եւ ծառ տնկի: Ըստ քեզ` ի՞նչ երեք բան է պարտավոր իր կյանքի ընթացքում անել տղամարդը:

Ավելի հեշտ է ասել այն բաները, որոնք տղամարդը պետք է չանի եւ դրանք երեքից ավելին են: Օրինակ` երբեք չպետք է գոռոզանա: Բայց եթե պետք է ասեմ, թե ինչ պետք է անի` դա սովորել, սովորել եւ կրկին սովորել:

Եթե հնարավորություն տրվեր քեզ հայտնվել այլ ժամանակաշրջանում, որը կընտրեիր:

Կարելի՞ է առաջ գնալ, թե՞ միայն հետ: Եթե հետ, ապա ես կցանկանայի հայտնվել նախորդ դարի 60-ականների ԱՄՆ-ում, երաժշտության համար:

Այդ ժամանակ կցանականայի՞ր երաժիշտ դառնալ:

Շատ, բայց ես երաժշտական տաղանդ չունեմ: Երաժշտությունից ես մեծ հաճույք եմ ստանում:

Երջանկության քո բանաձեւը:

Օրիգինալ պետք չէ լինել ` սիրել եւ սիրվել եւ կարողանալ նվիրվել մեկ գործին:

Ընկերությունը դա…

Առանց ընկերության շատ բաների հասնել անհնար կլինի:

Տղամարդիկ հաճախ ասում են, որ կանանց ընկերություն գոյություն չունի: Ի՞նչ կասես:

Ինձ թվում է` դա ասում են այն մարդիկ, ովքեր կյանքում ինչ-որ բանից տուժված են: Նրանք սիրում են ասել ` սերը սուտ է, ընկերություն չկա, ճակատին գրված է` դա նույն ռեպերտուարից է: Ընկերությունն ու սերը աշխատանք են:

Ամեն ինչի հիմքում ընկած է սերը: Իսկ ի՞նչ է սերը ըստ քեզ` զգացմունք, կապվածություն, քիմիա:

Սերը տրամաբանության չի տրվում: Այն սկսվում է կենսաբանական հարթության վրա:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Լուսանկարը՝ Լեւոն Արոնյանի Facebook-ի էջից

NEWS.am Sport

Դիտվել է 5400 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1186 անգամ
12.08.2026
Դիտվել է 303 անգամ
14.08.2026
Դիտվել է 227 անգամ
15.08.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster