Կառավարիր նրան քո հպումներով. խորհուրդներ կանանց
20.12.2012
Պարզվում է` կարելի է ղեկավարել սիրելի տղամարդուն ընդամենը մեր հպումներով: Դա շատ պարզ է և մեծ ուժեր էլ չի պահանջում: Փոքրիկ խորամանկնությունն ավելի ջերմ կդարձնի ձեր հարաբերությունները:
Հպվիր ձեռքով նրա մեջքին
Նյու Յորքի կոլումբիական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդպիսի թեթև հպումը ստիմուլ է հաղորդում տղամարդուն դեպի ազարտը և գումարից հեշտությամբ ազատվելը: Այնպես որ օգտագործիր այս հանգամանքը գնումներ կատարելիս:
Շոյիր ձեռքը
Մայամիի հետազոտական ինստիտուտի հետազոտողները պնդում են, որ այս հպումը ստիպում է նրան համաձայնել այն ամենի հետ, ինչ կասեք: Կռվի թեժ պահին, կարծում ենք, պետք կգա:
Փորին թմփթմփացրու ձեռքով
Գիտնականները պնդում են, որ սեքսից հետո եթե թեթեւակի թմփթմփացնես տղամարդու փորին, նրա օրգանիզմում կբարձրանա օքսիտոցին հորմոնի մակարդակը: Իսկ դա նշանակում է, որ տղամարդը պատրաստ է քո մասին հոգ տանել անգամ սեքսից հետո :) Հնարավոր է՝ նա անգամ հարաբերությունները ավելի ամրացնելու կամ օրինականացնելու առաջարկ անի:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7133 անգամ
|