Մահացել է աշխարհի ամենածեր մարդը
18.12.2012
Իտալական ծագումով ամերիկուհի Դինա Մանֆրեդինին' մոլորակի ամենատարեց մարդը մահացել է Ջոնսթոն քաղաքում, 115 տարեկան հասակում:
«Ֆրանսպրեսի» փոխանցմամբ, Մանֆրեդինին աշխարհի ամենատարեց մարդ էր ճանաչվել ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ դեկտեմբերի 4-ին մահացել էր 116-ամյա Բեսսի Կուպերը:
Այժմ աշխարհի ամենատարեց մարդը ճապոնացի 115-ամյա Ձիրոէմոն Կիմուրան է, ով ծնվել է 1897թ. ապրիլի 19-ին:
Նշենք, որ Դինա Մանֆրեդինին 1920թ. արտագաղթել է ԱՄՆ Իտալիայից: Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատել է զինամթերքի արտադրության ոլորտում: Ամուսնու մահից հետո նա 42 տարի մենակ է ապրել, ապա տեղափոխվել ծերանոց: Մանֆրեդինին ուներ երեք երեխա, յոթ թոռ, յոթ ծոռ եւ 12 կոռ:
news.am Դիտվել է 6857 անգամ
Читать на русском
|